Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 102.4 տոկոս՝ 2016թ.-ի 100.5 տոկոսի փոխարեն:
Նշված ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1190.9 հազ. դրամ (2467.7 ԱՄՆ դոլար կամ 2216.2 Եվրո):
ՀՆԱ-ի աճին հիմնականում նպաստել են տնտեսության հետևյալ ուղղությունները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շինարարությունը:
Մանսավորապես, նույն աղբյուրի հաղորդմամբ, հունվար – սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 65 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 64.5 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:
ԱՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 21.6%, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 51.2%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 26.2%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1 %:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017թ.-ի հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 55.7 մլրդ դրամ, որը, 2016թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատությամբ, համադրելի գներով աճել է 9.9 տոկոսով:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: