Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանն «ական» է հայտնաբերել

Նոյեմբեր 22,2017 17:30

ԿԸՀ-ի դիմաց արդեն մի քանի օր բողոքի ցույց անցկացնող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հերթական դիմումն է փոխանցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Պարույր Հայրիկյանը, հիշեցնենք, ձեւաթուղթ է պահանջում ԿԸՀ-ից, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար 200 000 քաղաքացու ստորագրություն հավաքելու համար : ԿԸՀ-ում էլ պատասխանում են հայտնի ֆիլմի նման`եկող տարի եկեք. ասում են` փոփոխված Սահմանադրության այդ դրույթը եկող տարի է ուժի մեջ մտնում:

Երեկ Պարույր Հայրիկյանը մի դիմում էր հղել Տիգրան Մուկուչյանին, որ ձեւաթղթի սեփական տարբերակը մշակելու համար հստակ տեղեկություն ունենա`սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես գալու համար 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու գործում բավարա՞ր է, որպեսզի նշվեն քաղաքացու անուն-ազգանունը, անձնագրի համարը եւ ստորագրությունը, թե՞ այլ տվյալներ եւս, օրինակ՝ հասցե, հեռախոս եւ այլն, պետք կլինեն: Այսօր ԿԸՀ նախագահը կրկին պատասխանել է`բոլոր հարցերի պատասխանները 2018-ի ապրիլից հետո:

Սա էլ ԱԻՄ նախագահին չի բավարարել: Նա ահազանգել է Սահմանադրությունում տեղ գտած ականի մասին: Aravot.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը մանրամասնեց. «Նրբություն կա. քաղաքացիական նախաձեռնությամբ կարող է օրենքն էլ դրվել հանրաքվեի: Բայց եթե 20 հազար ստորագրության առկայության դեպքում ԱԺ-ն հավանություն չի տալիս, հնարավորություն կա 300 հազար ստորագրություն հավաքել, եւ այդ դեպքում նախագիծն արդեն դրվում է հանրաքվեի, եթե ՍԴ-ն նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող: Իսկ Սահմանադրության դեպքում, այս զարգացման հնարավորությունը չկա: 200  000 ստորագրությւոնը տալիս ես, ԱԺ-ն 2/3-ով պիտի հանրաքվեի օր նշանակի, չի նշանակում, հավանություն չեն տալիս եւ այլեւս ոչինչ անելու հնարավորություն չես ունենում: Իրենք իմացել են, որ կարող է փակուղային վիճակ լինել, բայց օրենքի համար են հնարավորությունը տվել, Սահմանադրության համար չեն առաջարկել: Նշանակում է, որ իրենք ուզում են, որ քաղաքացիների կողմից որեւէ սահմանադրական փոփոխություն իրականացնելու հնարավորություն չլինի»:

Վաղը Պարույր Հայրիկյանը կփորձի այս հարցի վերաբերյալ ԿԸՀ նախագահի պատասխանը ստանալ:

Նա նաեւ ասաց, որ ամսի 24-ին հնարավոր է իր պայքարի վերջին օրը լինի, եթե, իհարկե, այդ օրը Սերժ Սարգսյանը ստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը: Ինքը վստահ է`«մի բան կբստրեն, չեն ստորագրի», բայց եթե ի հեճուկս իրեն համաձայնագիրը ստորագրվի, խոստացել է վեց ամիս հարցազրույցներ չտալ, հրապարակային գործունեություն չծավալել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930