Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի գինեգործ. «Հայաստանը գինու արտադրության բնօրրաներից է»

Նոյեմբեր 22,2017 17:16

Tastin’France -ի շրջանակում  Հայաստանում են ֆրանսիական գինու արտադրողներ: Նրանց թվում է Իվ Դիտրիխը: Նա ասաց, որ Հայաստանում հնարավորություն ունեցել է  այցելել խաղողի այգիներ եւ հանդիպել այգիների, որտեղ աճեցվող խաղողատեսակները շատ չեն հանդիպում աշխարհում:

«Ես Էլզաս շրջանից եմ, իմ ձեռնարկությունն ընտանեկան է, ես եմ աշխատում եւ երկու որդիներս: Աճեցնում ենք հիմնականում ռիսլինգ տեսակի խաղող: Իմ կարծիքով, Էլզասի ամենակարեւոր հարստությունը հողատեսակների զանազանությունն է տարբեր խաղողատեսակների աճեցման համար: Աշխատում ենք հիմնականում  ավազային հիմքով հողային հատվածների վրա, որտեղ ավելացնում ենք խճահող, ավազ, գրանիտ  ու թերթաքար: Կախված նրանից, թե ինչ հիմք ենք օգտագործում, խաղողից ստացված գինիների համերը տարբեր են»,-նշեց ֆրանսիացի խաղողագործը, որ տպավորված էր Հայաստանով:

Նա նշեց, որ 18 հեկտար խաղողի այգի ունի, 6 հեկտար էլ պտղատու այլ ծառերի այգի: «Հայաստանն ինձ միշտ է հետաքրքրել, որովհետեւ գինու արտադրության բնօրրաներից մեկն է: Ինչ վերաբերում է գինուն, չեմ սիրում, երբ գինու մեջ շաքարի պարունակությունը բարձր է: Դրանք խաբուսիկ գինիներ են: Հայաստանում հասցրել եմ  համտեսել կարմիր գինիներ, որոնք համային հատկանիշներով հետաքրքիր են թվացել ինձ»,-ասաց Դիտրիխը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930