Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես արձագանքեցին ՊՆ-ն ու ԿԳՆ-ն ՝ ուսանողների նոր առաջարկներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2017 16:16

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպումը ԱԺ պատգամավորների, ՊՆ փոխնախարարի եւ ԿԳ նախարարի հետ շարունակվում է:

Ինչպես տեղեկացրել ենք,  երիտասարդները առաջարկություններ ներկայացրեցին հանդիպմանը: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը ասաց, որ ուսնաողները «պետք է»-ով չխոսեն. «Մենք էլ չգիտենք, թե որն է պետք անել եւ որն է ճիշտը: Բայց չստացվի այնպես, որ մենք հավաքվել ենք, որ ձեր հանձնարարությունները կատարենք»:

Նա ասաց` կարծես թե ուսանողները նորից առաջարկում են տարկետման իրավունքը սկզբում տալ, բայց իրենք այլ բան են ուզում: Լայն իրավունք չպետք է տալ բոլորին. «Ունե՞ք մոտավոր շրջանակ, թե հատկապես ո՞ր երիտասարդներին է վերաբերվում ձեր առաջարկը»:

Դավիթ Պետրոսյանը պատասխանեց, որ «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին զուգահեռ են առաջարկում իրենց առաջարկն իրականացնել: Թիվը կարելի է քննարկել, բայց սրանից կարող են օգտվել այն ուսանողները, որոնք ցանկություն կհայտնեն: Տարկետում ստանալը եղել է մոտիվացիա՝ լավ սովորելու:

Ուսանողները հիշեցրին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի խոսքը, որ բանակը սրանով համալրելու խնդիր չեն դնում, քանի որ բանակում այդ 140 հոգին խնդիր չեն լուծում: Ըստ ուսանողների, գիտության մեջ այդ 140 հոգին խնդիր լուծում են: Նրանց գիտությունից հանելով՝ գիտությունն ուղղակի վերանալու է:

Արտակ Զաքարյանն ուսանողների առաջարկության հետ կապված ասաց, որ դա խառնաշփոթ կառաջացնի, ըստ էության, ծառայության այլ տեսակ են առաջարկում, մինչդեռ «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը արդեն կան: Ուսանողը կարող է ընտրել այդ ծրագրերը եւ դառնա արդեն պայմանագրային. «Մենք չենք ուզում նոր ծառայության մեխանիզմ ստեղծել, երբ «Պատիվ ունեմ»-ով դա կարգավորվում է: «Ես եմ»-ը ուսանողական դաշտից դուրս է»: Դավիթ Պետրոսյանն էլ ասաց, որ իրենց առաջարկը «Պատիվ ունեմ»-ից տարբերվում է, քանի որ այդ ծրագրով 4 տարի սովորելուց հետո 3 տարի պետք է ծառայություն անցնի սպան, այսպես կրթության անընդհատության սկզբունքը խախտվում է, իսկ իրենց առաջարկով հնարավորություն է տրվում ավելի շատ մարդկանց ներգրավել, նաեւ կրթությանը չվնասել:

Իսկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պնդեց, որ անվճար տեղերով փորձեն խրախուսել իրենց ցանկացած ուղղության զարգացումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930