Լրահոս
Օրվա լրահոսը

Նազարյանը վստահեցնում է՝ խմելու ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը

Նոյեմբեր 22,2017 15:53

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց խմելու ջրի սակագինը բարձրացնել 11 դրամ 41 լումայով: Այսինքն՝ հանձնաժողովի որոշմամբ խմելու ջրի սակագինը՝ գործող 180 դրամը դարձավ 191.4 դրամ՝ եկող տարվա հունվարի 1-ից:

Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով հայտ էր ներկայացրել, ըստ որի առաջարկում էր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներ սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն:

Այսօր հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է, որ

«Վեոլիա ջուր» ընկերության հայտը ստանալուց հետո հանձնաժողովը մոնիթորինգի ընթացքում ստուգումներ է իրականացրել շուրջ 2200 ոչ բնակիչ սպառողների մոտ, եւ մեծամասնության մոտ հայտնաբերել են խախտումներ, ինչի արդյունքում չհաշվարկված ջրի ծավալը կազմել է շուրջ 900 հազար խորանարդ մետր»,- մանրամասնել է Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հանձնարարել էր որոշ գերատեսչությունների ղեկավարներին «Վեոլիա ջուր»-ի հետ քննարկել եւ լուծումներ գտնել սակագինը չբարձրացնելու հնարավորությունների համար: Վարչապետն ասել էր, որ այդ լուծումներից մեկը կարող է լինել, ասենք, « Վեոլիայի» կողմից տարածքների վարձակալման գների նվազեցումը:
Այսօր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ վստահեցրեց, որ սպառողների համար սակագինը կմնա նույնը. մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը կառավարության նիստերից մեկին կներկայացնեն որոշման նախագիծ, որով սակագնի 11.4 դրամով թանկացումը սուբսիդավորվելու է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930