Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացուցիչ եկամուտներ` անգամ եթե անձը դադարել է աշխատել

Նոյեմբեր 22,2017 15:21

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի գումարները կշարունակեն կառավարվել և մասնակցի համար ապահովել լրացուցիչ եկամուտներ` անգամ եթե անձը դադարել է աշխատել:

Եթե Դուք կուտակային բաղադրիչի մասնակից եք, արդեն որոշակի ժամանակահատված պետության հետ միասին կատարել եք կուտակային հատկացումներ և ինչ-ինչ պատճառներով դադարել եք աշխատել, ապա Ձեր կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցները, միևնույն է, կշարունակեն կառավարվել ֆոնդի կառավարչի կողմից և Ձեզ ապահովել լրացուցիչ եկամուտներով;

Մասնակցի կենսաթոշակային խնայողություններին ավելացող եկամուտները, փաստորեն, կապված չեն նրա աշխատելու հանգամանքի հետ. կառավարիչներինը շարունակում են այդ միջոցներով ներդրումներ կատարել` ապահովելով կուտակային համակարգի մասնակցի կենսաթոշակային խնայողությունների աճը:

Երբ մասնակիցը կրկին սկսի աշխատել, նա կվերսկսի կուտակային հատկացումների կատարումը, որոնք կփոխանցվեն նրա` արդեն իսկ գոյություն ունեցող կենսաթոշակային հաշվին, և կկառավարվեն նախկինում կուտակված կենսաթոշակային խնայողությունների հետ միասին:

Ավելին իմանալու համար` 114 անվճար թեժ գիծ:

 

Կենսաթոշակային համակարգի
իրազեկման կենտրոն
– ԿՀԻԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930