Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Շեկյան. «Արեւային էներգետիկան Հայաստանում զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով». «Փաստ»

Նոյեմբեր 22,2017 12:18

Մեր հյուրն է «Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն, վերականգնվող էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանը. «Փաստ»

– Պարոն Շեկյան, ինչո՞ւ պետք է մարդն ավանդական էներգակիրներից անցում կատարի արևային էներգետիկային: Որքանո՞վ է այդ անցումը շահավետ հաճախորդների համար։

– Ավանդական էներգառեսուրսները և ծառայությունները արդեն իսկ թանկ են, և դրանց հետագա թանկացումը դամոկլյան սրի նման միշտ կախված է մեր ազգի գլխին։ Տնտեսական խնդիրներ լուծելուց զատ, վերականգնվող էներգետիկան՝ հատկապես արևայինը, Հայաստանի համար ունի նաև էներգետիկ անվտանգության բարձրացման գործառույթ։ Հատուկ շեշտադրում եմ արևայինը, որովհետև, ի տարբերություն հողմային էներգետիկայի, արևայինը մեզանում կիրառելի է ամենուր՝ թե՛ տնային տնտեսությունների ու փոքր բիզնեսների, թե՛ խոշոր գործարանների, հյուրանոցների և այլ արտադրական օբյեկտների համար։

– Որքանո՞վ են ՀՀ-ի, Արցախի քաղաքացիներն ու բիզնես շրջանակները տեղեկացված արևային էներգետիկ լուծումներից։ Դրանք տեղադրելու գաղափարը որքանո՞վ է հետաքրքրում նրանց։

– Վերջին շրջանում մարդիկ ու բիզնես շրջանակներն ավելի տեղեկացված են դարձել, բայց խորությամբ չեն պատկերացնում՝ ում դիմել, որն է առավելությունը ու թերությունը։ Երբեմն ականատես ենք լինում գերագնահատված սպասումների։ Մարդիկ կան, որ մտածում են, թե արևային համակարգը դնելուց հետո գազի խողովակներն ու հոսանքի լարերը կտրելու են, անկախության դրոշ են բարձրացնելու տան վրա ու վերջ։ Բայց այդպես չէ։ Իրականում արևային համակարգերը ավանդական համակարգերի հետ մեկտեղ բարձրացնում են մարդկանց բարեկեցության և անվտանգության աստիճանը: Մենք մեր առաքելությունն ենք համարում արժանահավատ տեղեկատվության տարածումը եւ արեւային էներգետիկայում միֆերի բացառումը: Մեր ընկերության կայքէջում, սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում և այժմ նաև տեսահոլովակների միջոցով ցանկացած սպառող կարող է ստանալ արժանահավատ և լիարժեք տեղեկատվություն արևային բոլոր բարդության լուծումների վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կապ հաստատել մեր զանգերի կենտրոնի հետ։

– Գնային ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Ձեր կողմից հիմնադրված «Շտիգեն» ընկերությունը, որ արևային էներգետիկայի լուծումները հասանելի և մատչելի լինեն ՀՀ քաղաքացիների համար։

– Ցանկացած ընկերություն փորձում է շահույթ ապահովել՝ դա բիզնեսի առաջին կանոնն է։ Դրանով հանդերձ, մենք այսօր շուկայում առաջարկում ենք ամենացածր գները՝ հասկանալով մեր հաճախորդների ֆինանսական հնարավորությունները։ Մենք փորձել ենք այնպիսի լուծում ստանալ, ըստ

որի ապրանքի հետգնումը 3-4 տարում տեղի ունենա։ Նման գնագոյացումը կարողանում ենք ապահովել միայն այն պատճառով, որ հանդիսանում ենք մի շարք աշխարհահռչակ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ու կարողացել ենք տարիների աշխատանքի արդյունքում վաստակել նրանց վստահությունը։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930