Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրեմլի զգուշացումներն ու մեսիջները՝ ռուսական «Կանխատեսումներում». «Փաստ»

Նոյեմբեր 22,2017 12:12

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության ստորագրվելիք համաձայնագիրը ռուսական կողմում կարծես թե սև քողի տակ է ներկայացվում։ ՌԴ Պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաընկերությունն իր «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման ժամանակ հեռարձակված ռեպորտաժում հիշատակելով ՀՀ-Ռուսաստան եղբայրությունը՝ հայտարարել էր, թե ՀՀ-ն պատրաստվում է ԵՄ մտնել։ Այնուհետև լրագրողն անդրադարձ էր կատարել ՀՀ ազգային հերոս Գարեգին Նժդեհին՝ նրան անվանելով «հայկական Բանդերա»։ Բացի այդ, ՀՀԿ-ի տարբերանշանը համեմատվել էր ֆաշիստական Երրորդ ռեյխի խորհրդանշանների հետ։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ թեև հեռուստաալիքը պատկանում է ՌԴ ՊՆ-ին, բայց այն ուղղակիորեն կարող է և չարտահայտել Կրեմլի տեսակետը։

«Այնուամենայնիվ, Կրեմլը նման հեռուստաալիքի միջոցով շոշափում է տրամադրությունները։ Փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն քաղաքականությունը վարի, ի՞նչ ռեակցիա կլինի։ Բացի այդ որոշակի զգուշացումներ և մեսիջներ է ուղարկում։ Այս կամ այն սուբյեկտին փորձում է զգուշացնել, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում չանցնի այն սահմանագիծը, որն ինքն է գծել։ Ըստ իս՝ իրականում Կրեմլը համակերպվել է այն մտքի հետ, համաձայն որի ՀՀ-ն այդ համաձայնագիրը պետք է ստորագրի։ Կրեմլն ինչ-որ առարկություն չունի, չեմ կարծում, թե փորձում է խափանել այդ պայմանագրի ստորագրումը։ Պարզապես ուզում է ցույց տալ, որ եթե սահմանագիծն անցնեն, և ՀՀ-ն ավելի խորացնի իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, ցույց կտա, որ գոհ չէ։ Այդ պարագայում ՀՀ-ի համար կարող է որոշակի խնդիրներ առաջացնել»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Էդգար Վարդանյանն ամեն դեպքում չի բացառում, որ այդ հաղորդումը որևէ կերպով կարող էր արտոնված լինել Կրեմլի կողմից:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930