Լրահոս
Օրվա լրահոսը

Իգիթյանը թանգարանը վարձով է տվել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 22,2017 11:47

Երեւանի՝ Հովհաննես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի մի հատվածը վերածվել է ամանորյա տոնական խաղալիքների խանութի։ Տեղեկացնենք, որ սա առաջին տարին չէ, երբ կենտրոնի տնօրինությունը, ի դեմս ճարտարապետ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանի, թանգարանը վերածում է խանութի։

Մոտ երկու շաբաթ է, ինչ գեղագիտության ազգային կենտրոնի մանկական պատկերասրահի փոխարեն ամանորյա խաղալիքներ են վաճառվում։ Ի դեպ, գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանն է։

Իսկ մանկական ստեղծագործության թանգարանի մուտքը մինչեւ տարեվերջ Սայաթ-Նովա փողոցից է լինելու։ Նկատենք, որ մինչեւ դեկտեմբերի վերջ տարածքը տրվել է վարձակալությամբ ծաղկի վաճառքով զբաղվող հայտնի «Էնի Ռոուզ» խանութ-սրահին։ Իսկ նշված խանութի հիմնադիրը, ըստ պետական ռեգիստրի, Արտաշես Լալազարյանն է։ Այս անունը գուցե հանրությանը ոչինչ չհուշի։ Բայց համաձայնեք, որ մե՛ր հանրապետությունում եւ մե՛ր օրերում այնքան էլ «հեշտ չէ» փոքր բիզնեսը այդքան արագ ծաղկեցնել։ Բանն այն է, որ այս ծաղկի խանութը շատ արագ կերպով սկսեց մասնակցել գնումների գործընթացին։ Այսինքն՝ վերջին շրջանում պետական կառույցները նախընտրում են ծաղկեփնջեր գնել «Էնի Ռոուզ» ծաղկի խանութից, որտեղ, ինչպես հայտնի է, համեմատաբար գներն ավելի բարձր են։ Ի դեպ, նշենք, որ ավելի շատ ծաղկեփնջեր է գնում արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պետական միջոցները չի խնայում՝ ծաղիկներ գնելու համար։ Եւ սա պատահական չէ, որ նշված ընկերությանը վարձակալության է տրվում գեղագիտության ազգային կենտրոնի մանկական պատկերասրահը։ Ասել է, թե լավ առեւտուր անելու՝ քաղաքի ամենայուղոտ հատվածը։

«Ժողովուրդ» օրաթերթը եղավ գեղագիտության ազգային կենտրոնում, սակայն աշխատողները փոխանցեցին, որ Լեւոն Իգիթյանը արձակուրդում է եւ աշխատանքի կվերադառնա դեկտեմբերի 5–ին։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եթե ինքն իրեն է վարձով տվել ,թանգարանը վարձով տալը շա՞տ է….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930