Լրահոս
Օրվա լրահոսը

Այս դեպքում խնդիրը հեշտ է լուծվում

Նոյեմբեր 22,2017 10:01

Բացահայտվեց հայ ժողովրդի դեմ հերթական հրեշավոր դավադրությունը: Այս անգամ մասոններն ու սիոնիստները որոշել են հայ աղջիկներին «գարդասիլ» պատվաստել, որպեսզի նրանք չբեր դառնան, եւ Հայաստանի բնակչությունը է՛լ ավելի պակասի: Ինչպես եւ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի դեպքում ինչ-որ մի խումբ «աղմուկ է բարձրացրել», որ այս օրենքով երեխաներին խլելու են ծնողներից, եւ մնացածները, չկարդալով այդ օրենքից ոչ մի տող, դրան հավատացին, այդպես էլ «գարդասիլի» պարագայում է՝ հակասում է այն «հայու գենին», եւ վերջ: Քանի որ մեր բնակչության մեծամասնության գրագիտությունը եւ հատկապես մեդիագրագիտությունը ցածր մակարդակի վրա է, «գարդասիլի» շուրջ շատ հեշտ է «ազգային-ազատագրական» առասպելաբանություն հյուսել:

Բայց այս դեպքում առաջարկում եմ խնդրի շատ հեշտ լուծում: Հայաստանում երեխաներին պատվաստումներ են արվում հեպատիտ Բ-ի, կարմրուկի, խոզուկի, դիֆտերիայի, փայտացման, տուբերկուլյոզի եւ այլ հիվանդությունների դեմ: Զանազան աղանդներ (օրինակ՝ «Եհովայի վկաները») հրաժարվում են այդ պատվաստումներից իրենց գաղափարական եւ կրոնական համոզմունքներից ելնելով՝ համարելով, հավանաբար, որ նման պատվաստումը հակասում է «Եհովայի գենին»: Կարո՞ղ են այդ պատվաստումները վտանգ ներկայացնել երեխաների համար: Իհարկե, կարող են: Պատվաստումն ընդհանրապես թույն է, կարելի է ասել՝ հիվանդություն, որ պետք է կանխի մեկ այլ հիվանդություն, ինչը եւ դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում տեղի է ունենում: Բայց մարդկային օրգանիզմն այնքան բարդ եւ առեղծվածային երեւույթ է, որ նույն այդ պատվաստումները կարող են վնաս բերել: Հրաժարվել, ասենք, պոլիեոմելիտի դեմ պատվաստումից՝ հաշվի առնելով այդ ռիսկը, կարծես թե ծնողների մեծամասնության մտքով չի անցնում: Բայց եթե անցնում է, ապա, խնդրեմ՝ հրաժարվեք: Բայց դա պետք է արձանագրվի, եւ հետո, երբ երեխան հիվանդանա պոլեոմելիտով, թող ծնողներն իմանան, որ հենց իրե՛նց «եհովայական» կամ «ազգային-ազատագրական» գաղափարներն են այդ հիվանդության պատճառը: Երեխան էլ, երբ մեծանա այդ հիվանդությամբ, թող ծնողներին «շնորհակալություն հայտնի»:

Նույնը՝ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումը: Եթե ծնողները հավատում են «հայուգենական» քարոզչությանը, թող հրաժարվեն պատվաստումից, բայց հրաժարվեն գրավոր, եւ այդ փաստաթուղթը հավերժ պահպանվի համապատասխան ատյաններում, որպեսզի հաջորդ սերունդն ամբողջությամբ գիտակցի մեր սերնդի քարանձավային մտածողության, տգիտության եւ նախապաշարվածության աստիճանը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Անկեղծ ասած մի փոքր դառնացած եմ:

    Լինելով կենսաբան՝ չեմ կարողանում մարդկանց համոզել, որ տուրք չտան նմանատիպ քարանձաւային կարծրատիպերի:

    Այսօր՝ գրող-հրապարակախօսը կամ բանասէրը մամուլի ասուլիս է հրաւիրում եւ լուրջ-լուրջ դէմքով կենսաբանական հարցեր քննարկում ու ահազանգում. «վա՜յ, փրկե՜նք հայու գենը»:

    Մի՞թէ սա է մեր հասարակութեան գրագիտութեան աստիճանը:

    Յ.Գ. Էս «բագաժով» է՞ք Հայաստանում գիտութիւն զարգացնելու (ներողութիւն ֆրանսերէն բառիս համար)

  2. Լուսինե says:

    Ես միանշանակ կողմ եմ պատվաստումներին և մինչև այսօր իմ 3 երեխաները ստացել են բոլոր անհրաժեշտ պատվաստումները: Ինչպես նաև զերծ եմ ձեր նշած «հայուգենական» առասպելներից: Բայց այս դեպքում իմ մտավախությունն այլ է: Ես ավելի շատ մտահոգված եմ, որ նոր դեղամիջոցը մասսայական փորձարկում անցնելու կարիք ունի և մեր երկիրը ( և ոչ միայն մեր) ընտրվել է որպես փորձադաշտ: Ես շատ կուզենայի 2 կողմերից պարզաբանումներ լսել այդ թեմայով. ինչքանով է այն փորձարկված, ընդհանրապես ինչ ստանդարտներ գոյություն ունեն պատվաստանյութի արդյունավետությունը ապացուցված համարելու համար և այլն: Սակայն եթե նույնիսկ եղել են այդպիսի պարզաբանումներ, զանազան անլուրջ քննարկումների շարքում կորել/աննկատ են մնացել:

  3. Արա կիրակոսյան says:

    Որոշակի ռիսկ իհարկե կա, սակայն պետք է հաշվի առնել նաև դրական արդյունքը: Մոտավորապես 120 երկրում այս պատվաստումն ընդունված են, այնպես որ “մեր հայու գենի” անձեռնամխելիությունը չի տուժի: Ինչքանով ես տեղյակ եմ, ՖԴԱ-ի հաստատովմից հետո, տարբեր կլինիկական հետազոտությովնների արդյունքում լուրջ հակաէֆեկտներ չեն գրանցվել:

    • Արա կիրակոսյան says:

      Վրիպակների համար ներող կլինեք “Մոտավորապես 120 երկրներում այս պատվաստումները …” “հետազոտությունների “

  4. Ruben says:

    Այս անգամ մասոններն ու սիոնիստները որոշել են հայ աղջիկներին «գարդասիլ» պատվաստել, որպեսզի նրանք չբեր դառնան, եւ փորձադաշտ Հայաստանի բնակչությունը է՛լ ավելի պակասի:
    Հաջորդ սերունդն ամբողջությամբ կգիտակցի մեր սերնդի քարանձավային մտածողության, տգիտության եւ նախապաշարվածության աստիճանը:
    Ուռե՛ք եւ ծակվե՛ք՝ թոխմախում մարվե՛ք,
    Պատվաստումներից չ՛հրաժարվե՛ք,
    Հանու՛ն առաջընթացի եւ ժողովրդ(ի տ)ավարության:

    • Լավատես says:

      Համամիտ եմ հարյուր տոկոսով: Էս մեր մտավորականությունը մեկ մեկ խելքը թռցնում է կամ էլ ստեղ մի ուրիշ հաշիվ կա:

      • Լավատես says:

        Ի գիտություն մեր ոչ իսկական մտավորականության՝

        https://www.youtube.com/watch?v=lueXldJYr9w

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Իհարկե, ուրիշ հաշիվ կա՝ ես թաքնված մասոն եմ եւ ուզում եմ, որ «մերոնք» հայ երեխաներին թունավորեն:

        • Լավատես says:

          Էդ որմնադիրները լրիվ այլասերվել են, սկզբից շատ լավ նպատակներ ունեին, հանճարեղ մարդիկ կային նրանց շարքերում, բայց հիմա լրիվ հակառակն են: Առաջարկում եմ հայերով ստեղծենք նման մի կառույց, ասենք՝ այգեպանների կամ պարտիզպանների, որոնք կփոխարինեն որմնադիրներին ու մեր Երկիրը այգի ու պարտեզ դարձնենք:

        • Ruben says:

          Հնարավոր է, որ մարդկանց (Ձեզ նույնպես) օգտագործեն առանց տեղեկացնելու իրական նպատակը եւ Դուք կատարեք տարրական գործառույթ (ֆունկցիա): Այս հոդվածից «գարդասիլ»-ի գովազդի հոտ է գալիս (փնովելու երանգով):
          Կարող եմ հիշեցնել սինթետիկ կաթի փոշու, «դուստի» (թունավոր փոշի`վնասակար միջատների ոչնչացման համար) փոշով լոբիի, գենետիկորեն ձեւափոխված ու որդնած ալյուրի եւ այլնի մասին:
          Իհարկե, դուք ընտրյալների շարքերում էիք եւ ձեր սնունդը այլ էր:

  5. դիտորդ says:

    1 “Япония отказаласть от папиллома вирусной вакцины в связи с тем, что как оказалось, она вызывает бесплодие: https://www.naturalnews.com/041099_Gardasil_side_effect_Japan_infertility.html

    2 https://therebel.org/health/640154-the-vaccine-hoax-is-over-documents-from-uk-reveal-30-years-of-coverup?acm=733_95

    Продолжайте верить, что медработники стоят на страже здоровья и защищают вас от болезней. Во-первых, ни врачи, ни сёстры не знают ничего вообще о том, что они пропагандируют и вводят с вакцинами. Им привезли сверху, а сейчас из-за границы, эти ампулы. И что, они разве знают, что там в этих ампулах находится? – Нет конечно! Это если верить людям на слово, что все люди стремятся к добрым делам. Но, оказывается, что нет! Часть людей, “избранная” – “чоузен пипл”, другая “сверхизбранная”, а все остальные в помойку! В этой статье говорится, что “образованные родители могут спасти своих детей, или позволять убивать своих детей вакцинами, которые преставляют собой смертоносный коктейль из смертельных вирусов и бактерий, тяжёлых металлов, ртути, фекального материала (говна), генов других видов животных, фрагментов раковых ДНКА, формалина, полисорбата 80 (стерилизующий половую систему) – и многих других самых мощных из известных иммунодепресантов и ядов!”

    Сейчас провести своего ребёнка через полный график вакцинаций – это обречь своего ребёнка на не очень отсроченную инвалидизацию и смерть.

  6. դիտորդ says:

    “Обнаружено, что вакцина папилома вируса зарежена рекомбинантным ДНК” Gardasil HPV vaccines Found Contaminated with recombinant DNA https://worldtruth.tv/gardasil-hpv-vaccines-found-contaminated-with-recombinant-dna-2/

    все вакцины заражены ДНК, а именно генным материалом раковых клеток, потому что все вакцины выращиваются на раковых клетках и куриных эмбринах. Рак как болезнь до внедрения повальной вакцинации не был известен.

    Нас всех с рождения под видом “вакцинации” прививают, как деревья, раковыми клетками, которые потом дадут рост!

    Вы настолько идиоты, что нихуя ещё не поняли? Тут же в заголовке статьи говорится об обнаружении РЕКОМБИНАНТНОГО, то есть искусственного ДНК, что как раз говорит о том, что чьи-то шаловливые ручонки целенаправленно работают в этом направлении!

  7. դիտորդ says:

    В Канаде 4 независимых исследования показали, что после вакцинации для гриппа заболеваемость возросла на 250%!!! In Canada, four studies conducted in 2009 suggested a link with the seasonal flu vaccines’ increasing swine flu or H1H1 infection by up to 250 percent. (Science Daily, source below) https://naturalsociety.com/vaccinated-children-wind-up-getting-the-disease-vaccinated-against/#ixzz296zyn7tB

  8. դիտորդ says:

    Это серьёзный американский фильм про вакцины, на полтора часа, называется “Вакцине нейшен”. Для серьёзных пиплов: https://www.youtube.com/watch?v=5iM-oYmLoIw

    Արա Աբրահամյանին – вы серьезный человек?
    если да – то после осмотра фильма вы должны свои взять обратно свои слова –
    քարանձավային մտածողության, տգիտության եւ նախապաշարվածության աստիճանը:

  9. henri says:

    Եկէք մէկդի դնենք այս ծիծաղելի առասպելները մասոններու և պատուաստներու վերաբերեալ,մարդկութիւնը հայերէն բացի ուրիշ շատ կարեւոր հարցեր ունի լուծելիք;
    Երեւան գտնուած համառօտ արձակուրդիս օրերուն ,ամենաշատ լսեցի մեր հասուն ուսանողուհիներուն և նորապսակ մայրերուն վիժումներու պատմութիւններ ոչ թէ մասոններու կամ պատուաստներու միջոցով այլ ՀԱՅ ԱՆՆԿԱՐԱԳԻՐ բժիշկներու և վհուկներու միջամտութեամբ ;
    պատմողները հայեր չէին այլ օտար խղճամիտ անձեր որ շատ մտահոգուած կը թուէին այս երեւոյթէն;

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930