«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Սպիտակ տունը: Առանց մանրամասներ հայտնելու, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ զրույցի ընթացքում, որը տեւել է շուրջ մեկ ժամ, քննարկվել են արտաքին ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Վերլուծաբանների կարծիքով, հավանաբար քննարկվել են Սիրիայի ապագա ճակատագիրը եւ Հյուսիսային Կորեայի ճգնաժամի կարգավորման ուղիները:
Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինը երկուշաբթի զրուցել է իր գործընկեր, Սիրիայի ղեկավար Բաշար Ալ Ասադի հետ: