Ողջույն: Ես Վլադիմիրն եմ: Դիմում եմ ձեր օգնությանը քսանվեցամյա եղբորս կյանքը փրկելու ակնկալիքով, ով պայքարում է քաղցկեղի հազվադեպ տեսակի դեմ: Իր ապաքինման մասը կազմող հետազոտությունը կօգնի գտնել բուժում նման ուռուցքով բազում այլ մարդկանց համար:
Մեր խաղաղ ու երջանիկ կյանքը վերածվեց մղձավանջի: Սկզբում Էդմոնդի մոտ սկսեցին մեջքի ցավեր: Հետո սկսեց ոտքերի դողէրոցք, մարմինը դժվարությամբ էր պահում ոտքերի վրա: Հետազոտության արդյունքները հուսադրող չէին : Պարզվեց, որ պարանոցի C6C7 TH1-ի ոսկորները ախտահարված են, կոտրվել են և ընկել ողնուղեղի վրա՝ առաջացնելով ողնուղեղի կոմպրեսիա: Շուտով սկսվեցին պարալիտիկ պրոցեսներ: Կենսուրախ, անմիջական ու նպատակասլաց եղբորս կյանքը վերածվեց կյանքի ու մահու պայքարի:
Ընկերների օգնությամբ հավաքեցինք անհրաժեշտ 65.000 եվրոն: Մարտի 30-ին Էդմոնդին վիրահատեցին Գերմանիայում: Հանեցին վնասաված ողերը և տեղադրեցին իմպլանտներ, իսկ առաջացած գոյացության հետևի հատվածը ուղարկեցին հիստոլոգիայի՝ ակնկալիքով, որ ի վերջո կպարզվի ուռուցքի տեսակը և բուժումը:
Ուռուցքը չարորակ էր, սակայն պատասխանի մեջ կային հակասական տվյալներ, որի պատճառով միարժեք չէր որոշվում ուռուցքի տեսակը։ Մեզ առաջարկեցին պարբերաբար ստուգումներ անցկացնել և ըստ ուռուցքի զարգացման որոշել հետագա անելիքները։
Հուլիսի վերջին հերթական հետազոտությունը ցույց տվեց, որ թեև մետաստազներ չկան, բայց ուռուցքը բավականին մեծացել է: Սեպտեմբերին ուռուցքն արդեն այնքան էր մեծացել, որ անզեն աչքով էր երևում:Հոկտեմբերին Բելառուսում արված բիոփսիան ևս արդյունք չտվեց։
Այժմ ուռուցքն ավելի է մեծացել: Էդմոնդին վիրահատող բժիշկը, համադրելով բոլոր տվյալներն, առաջարկում է սկսել համալիր բուժում, որի համար անհրաժեշտ է մոտ 70000 եվրո: Բուժումը ներառելու է քիմիաթերապիա, պրոտոնային ճառագայթման թերապիա և վիրահատական միջամտություն։ Մեզ համար ամենակարևորը Էդմոնդին նորից կենսուրախ և առողջ տեսնելն է, մինչդեռ բժշկության տեսանկյունից այս բացառիկ գոյացության ուսումնասիրությունն ու բուժումը ապագայում կարող է բազմաթիվ կյանքեր փրկել և տալ մինչ օրս անորոշ բաց հարցերի պատասխաններ։
Ցավոք սրտի մենք գրեթե ամբողջությամբ սպառել ենք մեր ֆինանսական միջոցները, այդ պատճառով դիմում եմ ձեզ՝ ակնկալելով բոլորիդ աջակցությունը։ Ձեր օգնությամբ մենք թույլ չենք տա, որ գումարի սղության պատճառով Էդմոնդի ապաքինումը ուշանա կամ ուղղակի չիրականանա։ Անչափ շնորհակալ կլինեմ ձեր ցանկացած օգնության համար:
Բանկ՝ Ameriabank, Yerevan
Սվիֆտ՝ ARMIAM22
Ստացողի անուն՝ Vladimir Khachatryan
AMD 1570010753220200
USD 1570010753220101
EUR 1570010753220146
RUB 1570010753220158
Կամ IDRAM 915276277