Բազկամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Աշոտ Ադամյանը Լեհաստանում մասնակցել է աշխարհի ամենահեղինակավոր միջազգային մրցումներից մեկին՝ «Ոսկե Տուրին»:
Հայաստանցի մարզիկը հանդես է եկել 63 կգ քաշային կարգում եւ բրոնզե մեդալ է նվաճել:
«Ոսկե Տուրին» ավանդաբար մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր տիտղոսակիր մարզիկները, ինչի շնորհիվ ամենամոտ ապագայում այս մրցաշարին տրվելու է աշխարհի գավաթի առաջնության կարգավիճակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ