1-ին կարգի հաշմանդամություն ունեցող «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Պողոսյանն այսօրվանից հացադուլ է սկսել:
Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց «Հելսինկյան ասոցիացիա»-ի դիտորդ Արման Վեզիրյանը, հացադուլ սկսելու համար պատճառ է հանդիսացել այն, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը առանց իր ներկայության նիստ է անցկացրել: Դատապարտյալ Հարություն Պողոսյանը դիմել էր դատարան, քանի որ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը մերժել էր իր դիմումը:
Դատապարտյալը նաեւ պաշտպան չունի եւ իր իրավունքները համարում է ոտնահարված:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում