Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական հեռուստատեսության լավագույն մասնագետները, Հայաստանում չեն, այլ սփռված են աշխարհով մեկ. Համլետ Մանուկյան

Նոյեմբեր 21,2017 17:32

Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից Էդուարդ Եդիկիսելովը մտահոգված է, որ հեռուստաեթերում չափից ավելի են սերիալները:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Եդիկիսելովը հիշեց, որ իրենք ժամանակին ոչ թե սերիալ էին ցուցադրում, այլ ֆիլմեր նկարում: Օրինակ՝ ինքը նկարել է հայ կոմպոզիտորների մասին ֆիլմեր. «Այդ ֆիլմերով հեռուստադիտողին գիտելիք էր փոխանցվում: Իսկ այսօր՝ հեռուստասերիալ, սպանություն, բռնաբարություն, արյուն, դանակահարություն են մատուցում»:

Այն դիտարկմանը, թե հեռուստաընկերությունների պատճառաբանմամբ՝ այսօր հեռուստադիտողը դա է պահանջում, պարոն Եդիկիսելովն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը պահանջում է: Բայց երեխաներն ի՞նչ են սովորում: Ինչո՞ւ չեն սովորեցնում երեխաներին ոնց իրենց պահել, այլ սովորեցնում են՝ ոնց պետք է սեքսով զբաղվել: Դա վատ չէ, բայց պետք է համապատասխան տարիքում դա անել»:

Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից Համլետ Մանուկյանն էլ նկատեց, թե Հ1-ը, Հ2-ը վերցնում են ռուսական այն հաղորդումները, որոնք Ռուսաստանում մեծ հաջողություն ունեն, բայց այնպես են աղտոտում դրանք՝ ներկայացնում շատ ցածր մակարդակով, որ չես էլ ուզում նայել:

Ըստ նրա՝ «էն գլխից Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստատեսությունը փչացրեց»: Այս առիթով պարոն Մանուկյանը մանրամասնեց. «Անկախության առաջին տարիներին, երբ ամեն ինչ սեփականաշնորհվեց, բոլորը դարձան փայատեր, միայն հեռուստատեսությունն ու օդանավակայանն էին, որ չսեփականաշնորհվեցին: Բայց այդ տարիներին հեռուստատեսության 3000-3500 աշխատողները ցրվեցին աշխարհով մեկ»:

Պարոն Մանուկյանն այսօրվա իրավիճակը հակադրեց 1950-60-ականներին, երբ հայկական հեռուստատեսությունը ՍՍՀՄ-ում լավագույնն էր: Իսկ այսօր իր ընկերները՝ լավագույն մասնագետները, Հայաստանում չեն, այլ սփռված են աշխարհով մեկ՝ ԱՄՆ, Ֆրանսիա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930