Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պիտանելիությունից դուրս եկած ռազմատեխնիկան կոչնչացվի, ջարդոնը կվաճառվի. «Ա1+»

Նոյեմբեր 21,2017 15:26

1,3 մլն եվրոյով ՆԱՏՕ-ն ՀՀ-ում կիրականացնի պիտանելիությունից դուրս եկած ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ականների վերաբերյալ իրազեկման եւ կրթական ծրագիր: «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ոչնչացնել պիտանելիությունից դուրս եկած որոշակի միավոր զինված ուժերի տեխնիկա, ինչպես նաեւ՝ եւս 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ: Նշված գործընթացի արդյունքում առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է ու դրա արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները՝ մոտ 100 հազար եվրո, ուղղվելու են ՀՀ-ում ականավոր վտանգների իրազեկման ծրագրի իրականացմանը»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին այս նախագծի քննարկմանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ նշեց, որ այս նախագիծը վաղուց կար, սակայն չէր իրականացվում, քանի որ ՆԱՏՕ անդամ որեւէ երկիր չէր ստանձնում այն ֆինանսավորելու պատրաստակամությունը: 3 տարի տեւած բանակցություններից հետո Գերմանիան համաձայնվել է: Ծրագիրը կիրականացվի ՀՀ 4 մարզում: «Համաձայնագիրը կնքվում է այն ըմբռնումով, որ ՀՀ-ն դրանով չի ձգտում Հյուսիս Ատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամակցությանը, եւ որ այդպիսի համաձայնագրի կնքումը ՀՀ համար իրավական հիմք չէ հավակնելու նման կարգավիճակի: Սա ի՞նչ է նշանակում»,- հետաքրքրվեց Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930