«Մարդը բռնապետ է կամ բռնարար է կամ իսկապես հոգեկան շեղումներ ունի, չի կարելի հենց այնպես որոշել եւ ասել միջազգային փորձը հաշվի առնելով, հայրը կամ մայրը սոցիալական խնդիրներ են առաջացնում եւ երեխան պիտի դիմի համապատասխան մարմիններին եւ կարող են 7 օրով մեկուսացնել կամ անջատել ընտանիքից եւ որոշակի դաստիարակչական աշխատանքներ իրականացնել»,-վկայակոչելով ընտանեկան բռնության դեմ նախկին նախագիծը, այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծին, ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:
Նրա կարծիքով հայ ընտանիքի մեջ որեւէ դերակատարում, միջամտություն ունենալու դեպքում պետք է դա լինի բազմակողմանի ուսումնասիրված եւ հիմնավորված. «Նկատի չունենք, այն ընտանիքները, որտեղ որոշել են սկեսրայրի ոտ լվանալ եւ այլն եւ այլն, մենք նկատի ունենք, ծնող, քույր, եղբայր»:
Aravot.am-ի հարցին, թե այս պահին հանրային լսումներ են իրականացվում ընտանեկան բռնության դեմ նախագծի շուրջ, կարծիք հայտնե՞լ եք որպես ՀՀ քաղաքացի, պարոն Սահակյանը պատասխանեց` իմ կարծիքը չեն հարցրել:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ