Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Փելեշյանը փոշմանել է. «Փոշմանել եմ, որ քաղաքը մի տարի է էս օրն է գցել, այ դրա համար եմ փոշմանել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 14:46

Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվելուց հետո լրագրողները փորձեցին «Հայկական վերածնունդ» խմբակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանից ճշտել թե ինչո՞ւ մեկ տարի բոյկոտից հետո հենց այս օրերին որոշեցին համագործակցել Հանրապետական կուսակցության հետ եւ մասնակցել նիստերին. «Ես անձամբ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ուզում էի, որ ինքը քաղաքապետ լիներ: Տեսա բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի լինում: Ես եկել եմ այսօր աշխատեմ հօգուտ մեր ժողովրդի, եւ փորձեմ մեր ժողովրդի համար մի լավ բան անել»,- ասաց Փելեշյանը:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ մարդկային երախտագիտության մասին էր խոսվում իրենց կառույցի կողմից տարածած հաղորդագրության մեջ, Փելեշյանը պարզաբանեց.

«Մի տարի Քրիստ Մարուքյանը մեզ մի անգամ չի դիմել, մի տարի մի անգամ մեզ չի ասել իր ծրագրերի մասին: Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել, իսկ այն 32 ավագանու տեղը ես ոչ մի բան չեմ կարող պատասխանել ,- ասաց Փելեշյանն ու հավելեց. «Փոշմանել եմ, որ քաղաքը մի տարի է էս օրն է գցել, այ դրա համար եմ փոշմանել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930