Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր 2» գործով դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացվեց

Նոյեմբեր 21,2017 14:05

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստին այսօր դատախազներ Արթուր Չախոյանն ու Արամ Արամյանը դատարան լիազորագիր չներկայացրին, ինչի համար էլ պաշտպանական կողմը միջնորդեց նիստը հետաձգել՝ պնդելով, որ եթե նրանք այս գործով որպես դատախազներ ներգրավված չեն, ապա նիստը չի կարող շարունակվել: Դատախազ Արամյանն էլ հայտարարեց, որ օրենքով սահմանված կարգով իրենք լիազորված են պաշտպանելու մեղադրանքը, հետեւաբար միջնորդությունն անհիմն է:

«Մենք ամենաշատն ենք շահագրգռված, որպեսզի այս գործը շուտ քննվի: Մենք չենք էլ իմացել, որ դատախազները լիազորագիր չեն ներկայացրել դատարան, բայց դատական նիստերը կայացվել են, միգուցե սա բոլորիս մեղավորությունն է: Այս գործով քննվող երեք վարույթներով էլ դատախազները պետք է լիազորագիր ներկայացնեն եւ ներգրավվեն որպես մեղադրողներ: Դատական նիստը պետք է հետաձգվի, հնարավորություն տրվի նրանց, որպեսզի լիազորագիր ներկայացնեն»,-ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանն էլ դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930