Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ուրիշ ինչ դաշնակիցներ ունի Անդրկովկասում Ռուսաստանը, որ մենք արժանանում ենք «գլխավորի» պատվավոր կոչմանը՝ դժվար է ասել. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 21,2017 13:04

Անհասկանալի ու տարօրինակ է, որ Հայաստանի հետ համագործակցության մեծ փորձ ունեցող Ռուսաստանի առանցքային պետական հաստատությունը ներկայացնող հեռուստաալիքով եթեր են արձակվել բացահայտ ապատեղեկատվություն պարունակող դրույթներ ու եզրակացություններ։

Դատեք ինքներդ. ամենքին է հայտնի, որ Եվրոպական գործընկերության ձեւաչափը որեւէ կապ չունի որեւէ երկրի՝ Եվրամիությանն անդամակցության հետ։ Մինչդեռ նոյեմբերի 19-ի հաղորդման ընթացքում ռուսական հեռուստաեթերով բացահայտ ապատեղեկատվություն է տարածվել, թե «անսպասելիորեն Եվրամիություն է պատրաստվում մտնել Հայաստանը, որը հանդիսանում է նաեւ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակից»։

Թե ուրիշ ինչ դաշնակիցներ ունի Անդրկովկասում Ռուսաստանը, որ մենք արժանանում ենք «գլխավորի» պատվավոր կոչմանը՝ դժվար է ասել, սակայն այն, որ հիմնվելով ակնհայտորեն կեղծ ելակետի վրա, հեռուն տանող եզրահանգումներ են արվել, վկայում է, որ Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք սվիններով են ընդունում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունն անգամ։

Բայց, ինչպես ասում են, դա իրենց իրավունքն է, իսկ մեր պաշտոնական դիրքորոշումը հայտնի է՝ Հայաստանն ընդամենն ընդլայնում է իր արտաքին գործընկերների շրջանակը, ինչը նրա, որպես սուվերեն երկրի, անկապտելի իրավունքն է։ Այդ պատճառով ցավալի է, որ նման սխալ ելակետից սկսված անհիմն պնդումների երկար շարքը «հիմնավորելու» եւ Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ Հանրապետական կուսակցության դեմ քարոզչական ճակատ հարդարելու համար հաղորդման հեղինակն անդրադարձել է վերջին շրջանում բազմիցս չարչրկված թեմային՝ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Նժդեհի՝ ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցությունը։

Այս անգամ նույնպես հաղորդման թիրախը Գարեգին Նժդեհի կերպարն էր, որին անհիմն կերպով տրվեց «հայկական Բանդերա» բնորոշումը։

Պատմությունից շատ թե քիչ տեղյակ մարդու համար նման համեմատությունն ավելի քան տարօրինակ է։ Առաջին աշխարհամարտում դրսեւորած իր հերոսության համար ռուսական շքանշաններ վաստակած անձի եւ երկար տարիներ Ռուսաստանի դեմ զինյալ պայքար մղած Ս. Բանդերայի կերպարների նույնականացումը պատմության կոպիտ ու անթաքույց կեղծարարություն է։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930