Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն միայն պաշտոնապես է ցեղակրոն, կանոնադրության մեկ կետով և մեկ-երկու ավագ սերնդի հանրապետականներով. «Փաստ»

Նոյեմբեր 21,2017 12:57

Այն, որ ՀՀԿ-ն պաշտոնապես ցեղակրոն է, մենք գիտեինք։ Գիտենք նաև, որ ցեղակրոնության կնքահայր Նժդեհը կոշտ է եղել բոլշևիկների հետ, միաժամանակ որոշակի դիվանագիտական կապեր ունեցել նացիստական Գերմանիայի հետ։ Բայց նաև գիտենք, որ ՀՀԿ-ն միայն պաշտոնապես է ցեղակրոն, կանոնադրության մեկ կետով և մեկ-երկու ավագ սերնդի հանրապետականներով, որոնք բացի ՀՀԿ գործադիր մարմնում սիմվոլիկ ներկայությունից, ոչ մի ազդեցություն չունեն։

ՀՀԿ-ն պարզապես իշխողների հավաքատեղի է, վայր, որտեղ հավաքված են տնտեսական ու քաղաքական կապիտալ ունեցողները, մոտավորապես այնպես, ինչպես օրինակ Եդինայա Ռոսիան։ Մի տարբերությամբ՝ ներկայիս ՀՀԿ-ն պարզապես ձևավորվել է նախկին, քիչ թե շատ գաղափարական ՀՀԿ փլատակների վրա։

Եթե ռուսները սա գիտեն, բայց ամեն դեպքում խոսում են բացառապես ՀՀԿ սիմվոլիկ պատկերից, ուրեմն նրանց նպատակը բացառապես քարոզչական է։ Եթե չգիտեն ու չեն էլ ուզում իմանալ, ուրեմն կրկին բացառապես քարոզչական նպատակ են հետապնդում՝ առանց փորձելու խորանալ ու հասկանալ իրական պատկերը այն թիրախի, որը որոշել են քննադատել։

Արտակ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930