Բնականաբար` հանդիպումների բուն բովանդակությունը փակ դռներից ներս է, բայց կիսաբաց դռներից էլ բարձրաձայնվածը վկայում է, որ հրապարակային մակարդակում դիվանագիտական հարաբերությունների 26-րդ տարում Ռուսաստանն ու Ադրբեջանը բազում ձեռքբերումներ ունեն.
1.«ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր կնքել ցանկացող երկրների հերթ է գոյացել» և Լավրովը չի պնդում, որ Բաքուն հերթ կանգնի` «Եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, Ռուսաստանը ուրախ կլինի»: Ընդամենը ուրախ:
2.Լավրովը Բաքվից Բրյուսել կամուրջ է նետում` հայտարարելով, որ Բրյուսելն ինքն իրեն կաշկանդում է ԵԱՏՄ-ի հետ կապեր հաստատելու հարցում: «Նրանք պատժում են իրենց, մենք նույնպես դրանից չենք շահում: Կարևոր է՝ չստեղծել փակ ակումբներ և փորձել մրցակցել ուրիշների հետ: Դա կհանգեցնի առևտրային հարաբերությունների հատվածականության»:
3.Լավրովը վերահաստատել է, որ «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին ունենք ընդհանուր դիրքորոշում»` սա սառը, շատ սառը ցնցուղ է Ադրբեջանի համար:
4.Լավրովը հիշեցրել է, որ կոնֆլիկտի կարգավորման անհրաժեշտ բոլոր քայլերի, միջոցների, պայմանավորվածությունների փաթեթը բանակցային սեղանին է 1997-ից: Հետո եղել են 2011-ի փաստաթղթերը, այսինքն` խոսքը մադրիդյան սկզբունքների մասին է, որի հետ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը կապ չունեն:
5.Երկրորդ սառը ցնցուղը նա բացել է` հայտարարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման հարցը չի քննարկվում.«Այն բոլոր պետությունները, որոնք կարող են նպաստել խնդրի լուծմանը, Մինսկի խմբում ներկայացված են»:
6.Լավրովի սառը ցնցուղներին Էլմար Մամեդյարովը պատասխանել է տաք ցնցուղով. «Հակամարտության լուծման բոլոր գաղափարները սեղանին են: Դրանցից պետք է վերջնական, բոլորի համար ընդունելի փաստաթուղթ ստանալ: Մենք բոլորս գիտենք` որտեղ ենք գտնվում ու ինչպես պետք է առաջ շարժվենք»: Սա ռեբուս է, որ բազում հարցեր է առաջացնում` նախ` «բոլոր գաղափարները» ի՞նչ գաղափարներ են, եթե այդքան հեշտ էր «վերջնական, բոլորի համար ընդունելի» փաստաթուղթ ստանալը, այսքան տարի ինչո՞վ են զբաղված, և վերջապես` մենք` ովքե՞ր են, որ գիտեն որտեղ են և ինչպես պետք է շարժվել ու այդ ընթացքի հետ համաձա՞յն է Լավրովը:
7.Հրապարակված տեղեկության մեջ ոչ մի տեղ չի հիշատակվում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում