Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ երկրների մեծ մասը տարածքային հակամարտություններ ունեն Ռուսաստանի հետ, սա որոշիչ հանգամանք է. Ռիչարդ Չարնեցկի. «168 ժամ»

Նոյեմբեր 21,2017 12:50

«168 ժամը» զրուցեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, լեհ քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկիի հետ։ Նա նշեց, որ ցանկացած երկու կողմ ունեցող հարցի դեպքում Եվրոպական միությունը փորձում է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել։ Նրա որակմամբ՝ սա Եվրամիության համար առանցքային հանգամանք է։

«Եվրամիությունը փորձում է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքները։ Եվրամիությունը հաշվի է առնում նաև միջազգային հարթակներում երկրների վարած քաղաքականությունը՝ չտրվելով սադրանքներին։ Հռչակագրի տեքստը կազմվում է՝ հաշվի անելով ԱլԳ բոլոր երկրների շահերը, իսկ ԱլԳ երկրների մեծ մասը տարածքային հակամարտություններ ունեն Ռուսաստանի հետ, սա որոշիչ հանգամանք է, որն իր անդրադարձն է ունենում նաև ԼՂ հակամարտության վրա, քանի որ ԵՄ-ն չի կարող երկակի չափանիշեր կիրառել։ Սա խնդիր է դիտարկվում Հայաստանի կողմից, համաձայն եմ, բայց տարեցտարի այդ հարցին Եվրամիությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում՝ փորձելով հարգել երկու կողմին էլ»,- ասաց Ռիչարդ Չարնեցկին։

Նրա կարծիքով՝ Հայաստանը ևս պետք է միջազգային հարթակներում ակտիվություն ցուցաբերի և բացատրի իր դիրքորոշումը, արդարացնի այն։ «Սա շատ կարևոր է։ Պետք է ոչ միայն հայտարարել, այլ բացատրել ՝ ինչու է դիրքորոշումն այսպիսին, աշխատել համախոհներ գտնել այդ դիրքորոշման համար, քանի որ իրականում այդ համախոհները շատ են, էլ ավելի ակտիվ աշխատանքի դեպքում էապես կշատանան։ Նույնը վերաբերում է հռչակագրի տեքստին, այդ ուղղությամբ պետք է հայկական կողմը ևս աշխատի և բացատրի իր դիրքորոշումը»,- ասաց եվրոպացի քաղաքական գործիչը։

Սակայն, նրա կարծիքով, հայկական կողմը չպետք է հռչակագրում ներառված ձևակերպումները կապի ստորագրվելիք համաձայնագրի հետ, քանի որ գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրն այնքան կարևոր չէ, որքան երկկողմ համաձայնագիրը, որի ստորագրմանը կողմերը երկար են պատրաստվել։ «Երկար ասելով՝ նկատի ունեմ՝ 2011-ից սկսած մինչ այսօր, երբ Հայաստանն ու Եվրոպական միությունը սկսել են աշխատել համատեղ փաստաթղթի վրա, այն 2013-ին տապալվեց, բայց Հայաստանը հնարավորություն ունեցավ ևս մեկը բանակցել, և այս հնարավորությունն այլևս կորցնել չի կարելի։ Ուստի կհորդորեմ կենտրոնանալ համաձայնագրի ստորագրման վրա, քանի որ դրա համար խոչընդոտներ չկան»,- ասաց Չարնեցկին։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930