Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Ես այդ գաղտնի, դավաճանական քայլը նորից անվանում եմ անբարոյականություն». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2017 12:43

ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հասցրել էր հարցազրույց տալ tert.am-ին ու ցնցող հայտարարություն արել. «Իհարկե, Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցությունն այսօր էլ է ընդդիմադիր, որեւէ նշանակություն չունի, որ համագործակցության հուշագիր են ստորագրում քաղաքապետը եւ մեր ավագանին»։ Սա, համաձայնեք, նոր ճիչ է քաղաքագիտության մեջ։ Միայն թե դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող է որեւէ կուսակցություն, իշխանության հետ ստորագրելով համագործակցության հուշագիր, ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը, այսինքն՝ ունենալով իշխանություն, լինել ընդդիմադիր։ Բայց ՀՎԿ-ի դեպքում ամեն ինչ հնարավոր է։

Ի վերջո, նույն հարցազրույցում Բիշարյանին երբ հիշեցրել են մեկ տարի առաջ արած արտահայտությունը՝ ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելը եւ ՀՀԿ թեկնածուի օգտին կողմ քվեարկելը որակել էր «անբարոյական քայլ», վերջինս կրկնել է. «Անկախ նրանից, որ քաղաքական ուժերի անդամներ են եղել, ովքեր են եղել, ես այդ գաղտնի, դավաճանական քայլը նորից անվանում եմ անբարոյականություն»։ Այսքանից հետո խոսքերը, թերեւս, ավելորդ են։

Մինչ այդ, նկատենք, թեեւ ՍԴ որոշումից հետո ՀՎԿ-ն Վանաձորում օգնության հասավ իշխող ՀՀԿ-ին, եւ հիմա նրանք կարող են ավագանու նիստերին ապահովել քվորում, իրականությունը դրանից չի փոխվում, նախորդ մեկ տարվա ընթացքում անցկացված Վանաձորի ավագանու նիստերը եղել են հակասահմանադրական։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930