Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ասում է, որ կարիք չունի բանակցել այդ սկզբունքների շուրջ». Էդվարդ Նալբանդյան

Նոյեմբեր 21,2017 12:40

«Որեւէ տեղեկություններ չունեմ առ այն, որ դեկտեմբերին նախագահների հանդիպում է լինելու»,-ՀՀ ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուրերին, թե առաջիկայում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում է սպասվում, ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ եթե համապատասխան պատրաստվածություն լինի, կքննարկեն հանդիպման հնարավորությունները, բայց, ամեն դեպքում, Հայաստանը տրամադրված է եւ շարունակելու է իր ջանքերը՝ Արցախյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Կարգավորման սկզբունքները բանակցային սեղանին են, մենք երկար ենք դրանց շուրջ բանակցություններ վարել…Ադրբեջանն ասում է, որ կարիք չունի բանակցել այդ սկզբունքների շուրջ: Բայց, չնայած այդ ապակառուցողական դիրքորոշմանը՝ պետք է շարունակել բանակցությունները»:

ՀՀ արտգործնախարարը հավելեց, որ բանակցություններին այլընտրանք չկա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930