Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանի անակնկալը ԿԸՀ-ին (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 12:37

ԿԸՀ-ի շենքի դիմաց բողոքի ցույց իրականացնող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ անակնկալ մատուցեց ԿԸՀ աշխատակիցներին. Նա իր հեղինակած մի քանի գրքեր նվիրեց ԿԸՀ-ի գրադարանին: Պարույր Հայրիկյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին փոխանցեց նաեւ իր նոր հարցումը, որով ցանկանում է հասկանալ`սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես գալու համար 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու գործում բավարա՞ր է, որպեսզի նշվեն քաղաքացու անուն-ազգանունը, անձնագրի համարը եւ ստորագրությունը, թե՞ այլ տվյալներ եւս, օրինակ՝ հասցե, հեռախոս եւ այլն, պետք կլինեն:

Այս հարցման պատասխանը ԱԻՄ նախագահը ակնկալում է ստանալ վաղը, 11.00-ին: Այդ ժամին ինքը կրկին կլինի ԿԸՀ-ի շենքի մոտ:

Այսօր ԿԸՀ-ից ԱԻՄ նախագահի փոխանցեցին իր երեկվա հարցման պատասխանը: Տիգրան Մուկուչյանը տվել է այսպիսի պատասխան`ձեւաթուղթ չկա, ուստի չեն կարող տրամադրել: Նույն պարզաբանումը երեկ ԿԸՀ նախագահը տվել էր լրագրողներին`Պարույր Հայրիկյանին ցույց տալով պայքարի ճանապարհը`դատական կարգով:

Պարույր Հայրիկյանը չի կիսում Տիգրան Մուկուչյանի մոտեցումը: Ավելին`նրան սովորեցնում է, որ իրավունքն օրենքից գերակա է: Ինչեւէ, վաղը, երբ ԿԸՀ-ն կտրամադրի ԱԻՄ նախագահի նոր հարցման պատասխանը, ինքը կորոշի իր հետագա քայլերը:

«Կարեւոր նրբություն կա, որը հետո կմատուցեմ: 200 հազար ստորագրությունը մեծ դավադրության մի մասն է»,- ասաց ԱԻՄ նախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930