Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ֆաշիզմի հետ կապել մեզ, դա անհիմն հերյուրանք է ». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2017 12:28

Նոյեմբերի  19-ի  երեկոյան  ռուսական դաշնային «Звезда» հեռուստաալիքի «Прогнозы с Вероникой Крашенниковой» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է պաշտոնական Երեւանին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու ցանկության համար՝ Հայաստանի ճանապարհը համեմատելով ուկրաինականի հետ։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ։

– Այդ հաղորդման ժամանակ նշվում է, թե ՀՀԿ-ի խորհրդանիշը նման է Ադոլֆ Հիտլերի գլխավորած Ազգային սոցիալիստական աշխատանքային կուսակցության զինանշանին։

– Գիտեք՝ դրանք բոլորը հիմար երեւույթներ են, որովհետեւ Նժդեհն ինքն իր կարողություններով նաեւ պայքարել է նաեւ գերմանացիների դեմ, նաեւ կյանքի վերջում սովետական զինված ուժերին դիմեց, որպեսզի որոշակի գործողություններ կատարվեն Թուրքիայի համար։ Այնպես որ որեւէ բան չի կարող կպչել Նժդեհին։ Իհարկե, մենք վատ ենք զգում, բայց դա այդպես քաղաքականության մեջ անհիմն, պատահական մի երեւույթ ենք համարում։ Խորհրդանիշը մեր քաղաքական անցյալի, պատմության մեր խորհրդանիշներից մեկն է, եւ մենք այդ խորհրդանիշով ենք մտել եւ դարձրել ենք մեր կուսակցության հիմնական խորհրդանիշը։ Դա որեւէ այլ կուսակցության, դա լինի գերմանական կամ որեւէ այլ երկրի, որեւէ մեկի հետ դա երբեք չի առնչվում։ Գոնե պետք է ռուսները մտածեն, որ հայերը, ըստ էության, իրենց նպատակադրումների մեջ դրական հարաբերություններ ունեն այլ ազգերի նկատմամբ։ Այնպես որ, ֆաշիզմի հետ կապել մեզ, դա անհիմն հերյուրանք է։

– Սակայն առաջին անգամը չէ, երբ ռուսական կողմից նման արձագանք է լինում։ Նախորդ անգամ էլ եղավ Երեւանում՝ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման ժամանակ, այն էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից։

– Հասկանալի է, լրագրողներ են, աշխատում են, եւ չեմ էլ մտածում, որ դա Ռուսաստանի պետության խնդիրն է։ Դա առանձին մարդկանց ինչ-որ խնդիրներ են, որոնց մենք պատասխանում ենք։

Իսկ ինչ վերաբերում է Նժդեհի արձանի տեղադրմանը, ապա մենք միշտ էլ հերոսացնելու ենք Նժդեհին, նա մեր գաղափարախոսն է, նա բարձր կարգի որակավորում ունեցող անհատ է, շատ լավ պատկերացնում է մեր ազգի ճակատագիրը, մեր ազգի ըմբռնումները, եւ մենք գնում ենք այն Հայաստան, որը, ըստ էության, կարողացել է ներկայացնել Նժդեհը, իսկ այդ Հայաստանը որեւէ պետության նկատմամբ թշնամանք չի կարող ունենալ։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930