Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսանք՝ Ադրբեջանը կփոխի դիրքորոշումը». Նալբանդյանը թվարկեց Ադրբեջանի «նահանջները» (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 12:19

ՀՀ ԱԳՆ-ում այսօր նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ճեպազրույցում արձագանքեց ռուսաստանյան լրատվամիջոցի ներկայացուցչի այն դիտարկմանը, թե՝ «Ադրբեջանը հայտարարում է, որ միտված է հնարավորինս արագ լուծել Արցախյան հակամարտությունը. այդ դեպքում, ո՞րն է խնդիրը»:

Նալբանդյանը նկատեց. «Խնդիրն այն է, որ գործը պետք է համընկնի խոսքերի հետ: Հիշեցնեմ՝ ժամանակին կազանյան հանդիպումից առաջ կողմերի մասնակցությամբ համաձայնեցվեց հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների տեքստը: Հանդիպումից տառացիորեն առաջ ադրբեջանցիները տասը, իսկ իրականում՝ տասներկու փոփոխություններով ժամանեցին Կազան: Դա այն դեպքում, երբ պայմանավորվել էինք, որ տեքստերի մեջ փոփոխություններ չեն լինելու: Նույնը ժամանակին եղավ Սոչիում, Աստրախանում…»:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ հիշեցրեց՝ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում եւս համաձայնություններ ձեռք բերվեցին՝ դիտորդների թվի ավելացում, վստահության մեխանիզմների ներդրում, սակայն Ադրբեջանը կրկին նահանջ արեց՝ ասելով, որ ոչ մի բանի շուրջ չի համաձայնել: «Ադրբեջանը բարձր մակարդակով ասաց, որ պատրաստ է ֆինանսավորել շփման գծում դիտորդների թվի ավելացումը, սակայն եւս մեկ նահանջ արեց: Պարզ է՝ մեկ անգամ չէ, որ այդպես է եղել»,-ասաց նա:

Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն սուտ օգտագործելով՝ փորձում է նահանջել համաձայնություններից. «Վերջերս Ժնեւում էլ խոսվեց այն մասին, որ լարվածությունը նվազեցնելու համար պետք է քայլեր կատարվեն, բայց…Այ այսպիսին է իրավիճակը: Հուսանք, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը եւ ցանկությունը կարտահայտի գործերով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930