Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 20-ին, Արմավիրի մարզում կախված և այրված տդամարդու դիակի հայտնաբերման փաստով:
Ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պետտնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը գերեզմանի տանիքի ամրակից տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արայիկ Հարությունյանի՝ մետաղալարով կախված և հրկիզված դին:
Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ քանի որ դիակը գտնվում է այրված վիճակում, նպատակահարմար է դին տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում