Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «1992-ին ՀՀԿ-ն միացավ մեզ՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի սահմանադրության, բայց կեսից փախան» (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 11:46

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ բողոքի ցույց անցկացնող Պարույր Հայրիկյանի մոտ եկավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Պարոն Սարգսյանն ասաց, որ իրենք զորակցում են ԱԻՄ-ի եւ Հայրիկյանի պայքարին: Հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը եւս դեմ էր իրականացված սահմանադրական բարեփոխումներին:

Արամ Սարգսյանը նաեւ նկատեց՝ «Տիգրան Մուկուչյանի հետ մենք խնդիր չունենք, մեր խնդիրը իշխող Հանրապետականի հետ է, որն իրականացրեց սահմանադրական փոփոխությունները»:

Արամ Սարգսյանը հիշեց նաեւ, թե ինչպես էր 1992-93 թվականներին Հանրապետական կուսակցությունը միացել քաղաքական ընդդիմադիր ուժերին, որոնք պայքարում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի սահմանադրության դեմ, բայց «կեսից փախան-մտան իշխանական կոալիցիա»:

Այլ մանրամասները, տեսանյութում:

Արամ Սարգսյանը կարծում է, որ իրենք փորձառու քաղաքական գործիչներ են եւ կարող են 200 հազար ստորագրություն հավաքել: Հիշում է, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց առաջարկել է՝ 200 հազար մարդ բերեք-կանգնեցրեք նախագահական պալատի դիմաց եւ ինքը հրաժարական կտա: Արամ Սարգսյանն ասում է՝ «նա գիտեր 200 հազարի ուժը»:

Արամ Սարգսյանը նաեւ հիշեցնում է, որ 1996-ի պայքարի կազմակերպիչներից էին ԱԻՄ-ն ու ՀԴԿ-ն: Aravot.am-ի հարցին՝ Վազգեն Մանուկյանն այսօր կմիանա՞ իրենց, Արամ Սարգսյանը հորդորեց հարցնել նրան:

Ի դեպ, ԱԻՄ-ին իր զորակցությունը հայտնեց նաեւ Միավորված կոմկուսի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930