Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյան-կառավարություն հերթական անփառունակ բախումը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 11:33

Ցավալի է, բայց նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ, մեծ հաշվով, անկախության առաջին տարիներից սկսած` մեր քաղաքական ուժերի և առաջատար գործիչների ձեռագիրն ու գործելաոճը չի փոխվել: Հաճախ կարևորագույն խնդիրների մասին բարձրաձայնվում է միայն այն ժամանակ, երբ դա որևէ առնչություն ունի սեփական ծրագրերի, հետագա վերարտադրությունն ապահովելու և կամ ունեցվածքը պահպանելու ու բիզնես կանոնները թելադրելու հետ:

Գիտության համար պայքարող մեր ակտիվ ուսանողները, ՊԵԿ-«Ծառուկյան դաշինք» «փոխհրաձգությունը», միմյանց գործունեության վերաբերյալ մեղադրանքները, փոխադարձ սպառնալիքներն ու ինչ-ինչ հրապարակային բացահայտումները, կարող ենք համարել վերը նշվածի ապացույց:

Հաջորդիվ` նույն ժանրից, Արցախի հերոս Սամվել Բաբայանի դատավարությունն ու դատախազի առաջարկած պատիժն է, իսկ ավելի թարմ` Փաշինյան-Աբրահամյան առցանց կսմթոցները:

Մի կողմում` իշխանությունն է`մեզ հայտնի որակներով ու գործիչներով, մյուս կողմում` բազմերանգ ընդդիմությունն`իր խիստ անձնական խնդիրներով ու պահանջներով:

Ներքաղաքական վերջին զարգացումների ամփոփումն` առաջարկվող տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930