Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ փոխնախարար. Պետք է ուսանողներին հորդորեմ, որ սպասվող հանդիպմանը ըմբռնումով մոտենան. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 21,2017 11:31

Հարցազրույց ԿԳՆ փոխնախարար ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ

Իշխանությունն ու «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները համաձայնության եկան նոյեմբերի 22-ին կազմակերպել կլոր սեղան, ուր կողմերը կլսեն մեկմեկու դիրքորոշումները։ Ըստ ձեզ, ինչոր լուծում կգտնվի՞։

-Նախ՝ պետք է գովեստի խոսքեր ասեմ մեր ուսանողների հասցեին, որոնք օրենքի ընդունումից հետո հետ կանգնեցին ե՛ւ հացադուլից, ե՛ւ դադարեցրին դասադուլները՝ լավ գիտակցելով, որ ավելորդ լարումները կվնասեն իրենց իսկ շահերը, նաեւ կարող են խաթարել կրթական ընթացքը: Պետք է նաեւ նրանց հորդորեմ, որ սպասվող հանդիպմանը ըմբռնումով մոտենան, մանավանդ որ իշխանությունը ցանկություն ունի լուծումներ գտնել օժտված ուսանողների համար, որոնք կարող են, իրոք, օգուտ տալ հայրենի գիտությանը:

Իսկ նոյեմբերի 22-ին, այո, 5+5 ձեւաչափով տեղի կունենա քննարկում: Կողմերը կներկայանան 5-ական ներկայացուցչով՝ 5-ը կլինեն գործադիրի ու օրենսդիրի ներկայացուցիչներ, 5-ը՝ ուսանողներ: Քննարկումը կցուցադրվի ուղիղ եթերով: Այն միտված է համագործակցության ընդհանուր եզրեր գտնելուն:

Հիմա դժվարանում եմ ասել, թե քննարկումը ինչի՞ կհանգեցնի: Բայց քանի որ եղել եմ այն առաջին պաշտոնյան, որն ընդունեց դասադուլի դուրս եկած եւ ԿԳ նախարարության շենքի մոտ իրենց բողոքն արտահայտող մեր ուսանողներին, զրուցել եմ նրանց հետ, համոզված եմ, որ նրանք խոհեմ, գիտակից մարդիկ են ու անպայման սթափ եզրահանգման կգան:

Նրանց հիմնական պահանջը վերաբերում է կրթության անընդհատության ապահովմանը, այսինքն՝ այսօրվա մագիստրոսին հնարավորություն ընձեռել շարունակելու իր ասպիրանտական կրթությունը: Նոր օրենքը որոշակիորեն այդ հնարավորությունն ընձեռում է հետեւյալ առումով. եթե տվյալ ուսանողի վերաբերյալ լուրջ երաշխավորություններ են ներկայացվում, ապա կառավարության որոշմամբ նրան կտրվի տարկետման իրավունքով շարունակելու իր ուսումը ասպիրանտուրայի համակարգում: Կարծում եմ, հենց այս հարցի շուրջ էլ կընթանան սպասվող բանակցությունները:

Իշխանությունն ասում է, որ օրենքի ընդունումից հետո սկսվում է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի, որոշումների ընդունման փուլը, հետեւաբար հրավիրում են ուսանողներին՝ ակտիվ մասնակցելու դրանց մշակման հանձնաժողովի աշխատանքներին:

-Դեռ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ուսանողներին այդ առաջարկությունն արվեց, ասվեց՝ օրենքի ընդունումից հետո եկեք բանակցենք ենթաօրենսդրական ակտերի կարգավորումների շուրջ: Արմատական փոփոխություններ, թե կփոխվի օրենքի այս կամ այն դրույթը, կարծում եմ, չեն լինի, նաեւ բացառում եմ, որովհետեւ մենք գործ ունենք մի օրենքի հետ, որը անկասկած բխում է մեր ազգային անվտանգության շահերից:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930