Այսօր կրկին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սկսած բողոքի ցույցը շարունակվում է:
Հիշեցնենք՝ ցույցը սկսվել էր երեկ, ԿԸՀ-ի շենքի դիմաց եւ ուղեկցվում էր նաեւ հացադուլով:
Գիշերը Հայրիկյանը տանն է անցկացրել, բայց, ինչպես եւ խոստացել էր, այսօր ժամը 11-ին կրկին ԿԸՀ-ի դիմաց է:
Հիշեցնենք նաեւ, որ Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ից ձեւաթուղթ է պահանջում, որպեսզի 200 հազար ստորագրություն հավաքի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար, ԿԸՀ-ն մերժել էր, պատճառաբանելով, որ փոփոխված սահմանադրության այդ դրույթը ուժի մեջ է մտնում 2018թ. փետրվարից: Պարույր Հայրիկյանը համամիտ չէ:
Այսօր նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին մի հարցում-դիմում փոխանցեց: Հայրիկյանը ցանկանում է պետական այս կառույցից ճշտել՝ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես գալու համար 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու գործում բավարա՞ր է, որպեսզի նշվեն քաղաքացու անուն-ազգանունը, անձնագրի համարը եւ ստորագրությունը, թե՞ այլ տվյալներ եւս, օրինակ՝ հասցե, հեռախոս եւ այլն պետք կլինեն: ԿԸՀ-ից այս հարցման պատասխանը ստանալուն պես Հայրիկյանը գործի կանցնի:
Այլ մանրամասները, տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ