Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Երևանի գործողություններում չի տեսնում իր դեմ խաղ. «Իրատես»

Նոյեմբեր 21,2017 11:12

Արևելյան գործընկերության համաժողովին մնում է 3 օր: Եվ տարօրինակ է 3 օր առաջ իմանալ, որ.

1. ԵՄ առաջարկած ներքաղաքական ու տնտեսական բարեփոխումները վաղ թե ուշ հանգեցնելու են այդ երկրներում գործող իշխանությունների փոփոխությանը:

2.Բրյուսելը ռոմանտիկ պատկերացում ունի, որ շրջապատելով Ռուսաստանը «նոր ժողովրդավարական վարչակարգերով»` Մոսկվային կմղի ցանկալի վերափոխումների:

3. Փաստացի` Կիևի, Թբիլիսիի, Քիշնևի, Մինսկի, Երևանի վարչակարգերը ոտք ու ձեռքով կառչած են Ռուսաստանից:

4.Իսկ Բաքուն կախված է օդում:

5. Եվրահանձնաժողովի փաստաթղթերը պատասխան չեն տալիս հարցին` ինչպե՞ս է ԵՄ-ն մտադիր լուծել իր «արևելյան քաղաքականության» դիլեման:

6.Դիվանագիտական չափանիշներով արդյունք է, եթե ԱԳ հերթական համաժողովն ավարտվի մասնակիցների միջև հորիզոնական կապերի հաստատումով, թեկուզ Հայաստանի ու Վրաստանի միջև:

7. Ռուսաստանը Երևանի գործողություններում չի տեսնում իր դեմ խաղ, Հայաստանն արդեն արել է իր ռազմավարական ընտրությունը` անդամակցելով ԵԱՏՄ-ին: Հիմա շանս է ստեղծվում Վրաստանի հետ ալյանսի հիմքի վրա կամուրջ կառուցել ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև:

Իրականում բոլոր հարցերն էլ ունեն իրենց պատասխանները, բայց այդ պատասխանները տեսնել ու չտեսնելու մեջ է քաղաքականության հմայքն ու թերությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930