Արցախի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման պետական ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել է բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում:
Ընդհանուր առմամբ, 2017 թվականի ԱՀ պետական միջոցներով 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում ծրագրով` բնակարաններով կապահովվեն շուրջ 99 ընտանիքներ:
Նշված 99 բնակարաններից ներկայումս ընթացքի մեջ է 66-ը. որից`
Ասկերանի շրջան-8
Մարտակերտի շրջան-17
Մարտունու շրջան-7
Հադրութի շրջան-7
Շուշիի շրջան-1
Շահումյանի շրջան-9
Քաշաթաղի շրջան-17
Ընթացիկ տարում ավարտվել և շահագործման է հանձնվել 12 առանձնատուն.
Ըստ շրջանների` պատկերը հետևյալն է.
Ասկերանիշրջան-1
Մարտակերտի շրջան-3
Հադրութի շրջան-2
և Քաշաթաղի շրջան-6
2017 թվականին բազմազավակ ընտանիքներին առանձնատների գնում-տրամադրում կամ վերանորոգում ենթածրագրով բնակարանով ապահովվել են 21 ընտանիքներ::
Ստեփանակերտ քաղաքում իրականացվել է 6 առանձնատան գնում– տրամադրում և 4-ի վերանորոգում:
Ասկերանի շրջանում -2 բնակարանի գնում–տրամադրում.
Մարտակերտի շրջանում` 1 բնակարանի գնում–տրամադրում.
Մարտունու շրջանում 3 տան գնում–տրամադրում և 1-ի վերանորոգում.
Շուշիի շրջանում` 1 տան գնում–տրամադրում և 2-ի վերանորոգում.
Քաշաթաղի շրջանում-1 տան գնում և տրամադրում:
Բազմազավակ ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրից բացի ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամը շարունակում է 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը:
Արցախի քաղաքաշինության նախարարություն