Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» եզրափակիչ փուլը: Այսօր կայացած հինգերորդ տուրում բոլոր պարտիաները, այդ թվում՝ Լիրեն Դին-Լեւոն Արոնյան զույգի, ավարտվեցին խաղաղ արդյունքով:
Յոթերորդ տուրից առաջ, որում Արոնյանը խաղալու է Պյոտր Սվիդլերի հետ, մրցաշարային աղյուսակում մասնակիցների դասավորության փոփոխություն չի եղել եւ հայկական շախմատի առաջատարը 3,5 միավորով շարունակում է պահպանել միանձնյա առաջատարի դիրքերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ