ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի խոստումներից մեկը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումն էր: Պատի նախատիպերն արդեն պատրաստ են, սակայն շատերին դեռ հուզում է այն հարցը, թե արդյո՞ք պատն անհրաժեշտ է:
Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանին կառուցվելիք խոստացված պատը կարող է այսպիսի տեսք ունենալ:
Կալիֆոռնիայի անապատներում վեր խոյացող պատերի 8 մոդելները կառուցում են 6 տարբեր ընկերություններ, ջանալով հաղթել Դոնալդ Թրամփի ընտրարշավի խոստումը ի կատար ածելու իրավունքը:
Դոնալդ Թրամփն ասել է,- «Մենք պատ ենք կառուցելու: Դա լինելու է մեծ և գեղեցիկ պատ»:
Այս ութ նախատիպերից յուրաքանչյուրի համար պետբյուջեից 3ՕՕ հազար դոլար է հատկացվել:
Պատերը պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների: Դրանք պետք է ունենան առնվազն 5-10 մետր բարձրություն, առնվազն 2 մետր խորություն, որպեսզի կանխեն թունելների հավանականությունը և պետք է այնքան ամուր լինեն, որ դրանց մեջ անցք բացելու համար առնվազն մեկ ժամ պահանջվի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: