Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկում պնդում են, որ ուկրաինական «լրտեսական ցանց» են հայտնաբերել

Նոյեմբեր 20,2017 20:44

Մինսկում Ուկրաինայի դեսպանատան աշխատակից Իգոր Սկվորցովը Բելառուսում հայտարարվել է «պերսոնա նոն գրատա» և կապ ունի ավելի վաղ ձերբակալված և լրտեսության մեջ կասկածվող «Ուկրաինսկոյե ռադիո»-ի թղթակից Պավել Շարոյկոյի հետ, գրում է meduza.io-ն:

Բելառուսի ԿԳԲ-ից հայտարարել են, որ Սկվորցովը Մինսկում Ուկրաինայի դեսպանատան խորհրդականն է: Ըստ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական կայքի՝ Սկվորցովը դեսպանատան առաջին քարտուղարն է:

Բելառուսի ԿԳԲ-ի տվյալներով՝ Սկվորցովը և Շարոյկոն Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ են: Բելառուսի հատուկ ծառայությունները պնդում են, որ Շարոյկոն ստեղծել է գործակալների ցանց՝ «ռազմաքաղաքական ոլորտում հետախուզական բնույթի տեղեկություններ» հավաքելու համար, իսկ Սկվորցովը համակարգել է այդ աշխատանքները:

Բելառուսի ԿԳԲ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պոբյարժինը լրագրողներին հայտնել է, որ հարցաքննության ժամանակ Շարոյկոն խոստովանել է, որ գործակալ է: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ուկրաինական կողմին ուղարկված տեղեկությունների պատճենը:

Լրտեսության գործով ձերբակալվել է նաև Բելառուսի մի քաղաքացի, որը դրամական վարձատրության դիմաց Ուկրաինային տեղեկություն է փոխանցել երկրի պաշտպանական հնարավորությունների մասին: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ «պետական դավաճանություն» հոդվածով:

Հիշեցնենք, Պավել Շարոյկոն ձերբակալվել էր հոկտեմբերի վերջին, սակայն Բելառուսը չէր հրապարակում այդ տեղեկությունը (ԿԳԲ-ի պնդմամբ՝ դա համաձայնեցվել է Ուկրաինայի հետ): Այդ մասին հայտնի է դարձել միայն նոյեմբերի 17-ին, երբ իր թղթակցի ձերբակալության մասին տեղեկացրեց «Ուկրաինսկոյե ռադիո»-ն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930