Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նա հարբեցող է, ուրեմն ես էլ եմ հարբեցող»,- պնդում է «Մանուշակի» պատանդառուի փաստաբանը

Նոյեմբեր 20,2017 19:15

«Պաշտպանյալիս զրպարտել են՝ տարածելով, թե ալկոհոլիկ է, կազինոներ է գնում: Սովորական մարդիկ ոնց են, որ քիչ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում քեֆերին, իմ պաշտպանյալն էլ է այդպես, եթե նա հարբեցող է, ուրեմն ես էլ եմ հարբեցող»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց hոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպի գլխավոր «հերոսի»՝ պատանդառաուի  շահերի պաշտպան Արսեն Սարգսյանը:

Նա պնդում է՝ դեպքի օրն էլ է իր պաշտպանյալը՝ Արգամ Հովիկյանը, սթափ եղել: Փաստաբանը պատմեց, որ Հոկտեմբերյանից ծանոթներ ունի, որոնցից հետաքրքրվել է իր պաշտպանյալի վարքի մասին. «Ասում են՝ չենք լսել՝ ինչ կազինո, ինչ դրամամիջոցներ, ինչ ալկոհոլ, իրենից հեռու բաներ են»:

Արգամ Հովիկյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ինչի համար որպես պատիժ նախատեսվում է քսան տարվա կամ ցմահ ազատազրկում: Ըստ փաստաբանի՝ «Առաջնայինն այն է, որ ապացուցենք, որ այս մարդը սպանելու նպատակ չի ունեցել, խանգարող ոչինչ չկար, եթե դանակը ձեռքին էր ու ուզում էր սպանել, ապա կսպաներ»:

Արգամ Հովիկյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, բայց խոստովանել է, որ գիտակցել է իր արարքը դեպքի պահին. «Պատճառաբանում է իր արարքը, ասում է՝ այնպիսի իրավիճակ էր, երբ պատուհանից տեսա՝ ոստիկանները շրջապատում են շենքը, հեսա ինձ կբռնեն, ստիպված այդ քայլին գնացի, որ հասնեմ իմ առաջնային նպատակին: Եթե չեմ կարող կնոջս տուն տանեմ, գոնե ինքնասպան կլինեմ նրանց աչքի առաջ: Այդ նպատակով բռնեցի երեխային, որ պահանջեմ կնոջս բերեն, ու հենց կնոջը տարել են իր մոտ, բոլորի աչքի առաջ դանակով իրեն վնասել է: Ինքնասպանության փորձն արել է, ուղղակի սրտից մի քիչ ներքեւ է հարվածը ստացել ու չի մահացել»:

Փաստաբանն ասաց, որ դեռ տուժողի ու ամբաստանյալի միջեւ առերեսում չի եղել, այն նախատեսված է առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930