Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության շարունակական զարգացումը

Նոյեմբեր 20,2017 18:35

Նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման լիազոր Չէն Հոպինի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարության հակաահաբեկչական գործունեության վարչության, Արտաքին գործերի նախարարության արտաքին անվտանգության դեպարտամենտի, մի շարք այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում:

Չէն Հոպինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ, իսկ ահաբեկչության ու կիբերհանցավորության դեմ համատեղ պայքարը ժամանակակից աշխարհի գերխնդիրներից է, և այդ ուղղությամբ կարելի է լուրջ արդյունքներ արձանագրել միայն փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու դեպքում:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունավետության գրավականներից են տեղեկատվության փոխանակումը, մասնագետների վերապատրաստման գործընթացի ընդլայնումը, տեղեկատվական անվտանգության ապահովումը, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների կազմակերպումը:

Գոհունակություն հայտնելով այս բնագավառներում արդեն իսկ առկա ձեռքբերումների կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ գործընկերության խորացման շնորհիվ արդյունքներն ավելի առարկայական են լինելու:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930