Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան: Հիշեցնենք, որ Լավրովը Հայաստան է ժամանել այսօր՝ Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում կայացած բանակցություններում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը:
Ռուսաստանի արտգործնախարարն արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: