«Երկու երկրների մերձեցմանը նպաստում է այն, որ ՌԴ-ն ու Թուրքիան ունեն մի շարք կարեւոր ընդհանրություններ.
ա) ՌԴ-ում ու Թուրքիայում ավտորիտար (նմանատիպ) ռեժիմների առկայություն,
բ) մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ Արեւմուտքի դատապարտող հայտարարություններից ՌԴ-ի ու Թուրքիայի մեծ դժգոհություններ ու նեղացած կեցվածք,
գ) Արեւմուտքից ՌԴ-ի ու Թուրքիայի որոշակի մեկուսացվածություն. ՌԴ-ն արդեն իսկ Արեւմուտքի պատժամիջոցների տակ է, իսկ Թուրքիան այդ ճանապարհին է,
դ) երկու երկրների կայսերական անցյալը. թե՛ ՌԴ-ը, թե՛ Թուրքիան ներկայումս նկրտումներ ունեն, եթե ոչ նախկին կայսրությունները վերականգնելու, ապա գոնե դրանց տարածքներն իրենց ազդեցության տակ պահելու,
ե) ՌԴ-ի ու Թուրքիայի ամենակարեւոր ընդհանրությունը նրանց այն դիրքորոշումն է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային եւ ոչ թե արտատարածաշրջանային երկրների ու ուժերի (ԱՄՆ) կողմից։
ՌԴ-ի հետ հարաբերությունները Թուրքիայի համար բավական կարեւոր են ինչպես երկկողմ շփումների ու դիվերսիֆիկացման համատեքստում, այնպես էլ Արեւմուտքին իր «այլընտրանք ունենալը» ցույց տալու, Արեւմուտքին շանտաժի ենթարկելու պլանների (բլեֆային/շանտաժային քաղաքականության) համատեքստում», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
Հայկ Գաբրիելյանի հետ հարցազրույցը կարդացեք նոյեմբերի 21-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ ՄԱՀՀԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջի: