Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցի երաժիշտները փայլել են Մոսկվայի բեմում

Նոյեմբեր 20,2017 16:52

Տավուշի մարզից 14-25 տարեկան թվով 16 երգիչ-երաժիշտներ մասնակցել են Մոսկվայում կայացած «Արմյանսկի Կոլորիտ» փառատոնին, դրա շրջանակներում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած «Տաղանդավոր Տավուշ» խորագրով գալա-համերգին: Փառատոնի կազմակերպիչներից Նարինե Խաչատրյանը, որը ծագումով Մովսես գյուղից է, ասաց, որ փառատոնը հովանավորել են Բերդի տարածաշրջանից սերված, Մոսկվայում բնակվող գործարարները:

Փառատոնը ողջունել, դրա մասնակիցներին հաջողություններ են մաղթել սամբիստ, օլիմպիական չեմպիոն, Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից սերված Արսեն Գալստյանը եւ հայտնի ըմբիշ Միհրան Հարությունյանը:Փառատոնի կազմակերպիչները հոգացել են մասնակիցների՝ օդանավով Հայաստանից Մոսկվա մեկնելու եւ վերադարձի ծախսերը, ամեն մասնակցի 10 հազար ռուբլի հոնորար է տրվել:

Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ այդ դպրոցի սաներից 3-ը փառատոնին մասնակցելու հրավեր են ստացել, նրանցից 2-ը` դաշնակահարուհի Նվարդ Ավետիսյանը (դասատու՝ Անուշ Մելիքսեթյան) եւ քանոնահարուհի Նելլի Բեգլարյանը (դասատու՝ Աիդա Սարգսյան) համերգին հաջողությամբ ելույթ են ունեցել, արժանացել պատվոգրերի, իսկ Իջեւանի երաժշտական դպրոցը`շնորհակալագրի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930