Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում ապօրինի փոխադրումների արդյունքում լիովին ձախողվել է այդ  երթուղիների սպասարկման մրցույթում հաղթած «ԼԱՍՏ» ՍՊԸ բնականոն և օրինական գործունեությունը

Նոյեմբեր 20,2017 16:11

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նոյեմբերի 17-ին իրականացվել են ուսումնասիրություններ և դիտարկումներ՝ ներքաղաքային կանոնավոր երթուղիների սպասարկման կազմակերպման գործընթացի ուղղությամբ։

Վերահսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ Գորիսի ներքաղաքային ավտոբուսային 3 երթուղիներում շահագործվում են մրցույթով չընտրված «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի սպիտակ պետհամարանիշի 3 միկրոավտոբուսներ, որոնցից երկուսը ՌԴ հաշվառման համարանիշերով՝ Y250MA777, K510KY750, և մեկը՝ ՀՀ հաշվառման համարանիշով՝ 01SS090:

Հատկանշական է, որ ապօրինի փոխադրումների արդյունքում լիովին ձախողվել է այդ  երթուղիների սպասարկման մրցույթում հաղթած «ԼԱՍՏ» ՍՊ ընկերության բնականոն և օրինական գործունեությունը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 137.2 հոդվածի 3-րդ ենթակետի պահանջներով՝ ապօրինի գործունեություն ծավալած նշված 3 տրանսպորտային միջոցների նկատմամբ տեղում, սահմանված կարգով, կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Նշենք նաև, որ Գորիս քաղաքում նոյեմբերի 2-3-ին իրականացված տեսչական գործառույթների արդյունքում ևս, նույն՝ Y250MA777 և 01SS090 հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցները շահագործողների նկատմամբ կազմվել էին վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրություններ։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ նման իրավախախտման համար սահմանված է տուգանք՝ 200 հազար ՀՀ դրամի չափով։ Իսկ մեկ տարվա ընթացքում թույլ տված նույն իրավախախտման դեպքում՝ տուգանքի չափը կրկնապատկվում է:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930