Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չվիրավորվեք, բայց գիտական արտադրանք տալն ամեն մարդու շնորհք չի». տնտեսագետը՝ տարկետման սահմանափակման մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 15:08

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանին զարմացրել է այն փաստը, որ վերջերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գոհունակությամբ է  հայտարարել, թե գիտության ֆինանսավորումը 0,4% է: «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետն ասաց, որ իրականում գիտության ֆինանսավորումը 0,24% է՝ ըստ համախառն ներքին արդյունքի ցուցանիշի: Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում գիտության եւ կրթության ֆինանսավորման ծավալը նվազել է, ինչն անթույլատրելի է եւ անդառնալի հետեւանքների կհանգեցնի:

Աղյուսակում ներկայացված տվյալները Վահագն Խաչատրյաննն ամբողջացրել է ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան հաշվետվություններից

«Այս ամենը քաղաքական նշանակություն ունի, այսինքն՝ իշխանություններին կրթված հասարակություն պետք չէ, որովհետեւ գիտությամբ զբաղվող եւ կրթություն ստացած մարդը համարվում է ազատ մտածող. նրան պարտադրելը եւ չհիմնավորված տեսակետներ համոզելը բարդ է»,-համոզմունք հայտնեց Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նշյալ ոլորտների նվազ ֆինանսավորումը հետագայում կհանգեցնի մասնագետներ չունենալու խնդրին. «Եթե տնտեսությունն անգամ զարգանալու հնարավորություններ ունենա, մասնագետներ չենք ունենալու»:

Տնտեսագետն անդրադարձավ նաեւ տարկետման իրավունքի սահմանափակմանը՝ նկատելով. «Եթե գիտությամբ զբաղվելը լինի ձեռնտու, մարդը ծառայելուց հետո կունենա ընտրության հնարավորություն՝ զբաղվե՞լ գիտությամբ, թե բիզնեսով: Իսկ հիմա գիտությամբ զբաղվելը ծախս է: Թող ոչ ոք չվիրավորվի, բայց գիտական արտադրանք տալն ամեն մարդու շնորհք չի, դա պահանջում է համապատասխան միջավայր, իսկ մենք ուզում ենք բոլորին առեւտրական դարձնել: Վտանգն այստեղ է՝ նման հասարակություն կառուցելու քաղաքականության մեջ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930