Դասադուլ անող երիտասարդների հետ հանդիպումից հետո հնարավո՞ր է գնաք զիջումների եւ նրանց պահանջները բավարարեք: Այսօր այս հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Շատ հստակ պայմանավորվել ենք երիտասարդների հետ, ընդ որում, պետք է ասեմ, որ բավականին պատրաստված տղաներ էին երիտասարդները, պայմանավորվածության համաձայն, կլինի կլոր սեղան: Կլոր սեղանի, բանավեճի մեջ արդեն ամեն ինչը պարզ կլինի»:
Դիտարկմանը, որ եթե սպառնան, որ նորից ակցիա կանեն, եթե իրենց պահանջները չբավարարվեն՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Սպառնալիքներով մեզ հետ չի կարելի խոսել, պետք է լինեն համոզմունքներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ