Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բյուջե-2018»-ը վտանգավոր է. արտագաղթը կավելանա». տնտեսագետ (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 13:55

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ «Բյուջե-2018»-ը վտանգավոր ֆինանսական փաստաթուղթ է: «Հեղինակները իրոք մասնագետներ են, բայց մի վտանգավոր բան կա՝ նրանց չեն լսում: Տնտեսական զարգացման մոդելի փոփոխության քաղաքական որոշում չկա»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հաջորդ տարվա պետբյուջեի նախագծին՝ ասաց նա:

Տնտեսագետի բնորոշմամբ՝ «Բյուջե-2018»-ի համատեքստում կարեւոր խնդիր կա՝ Կառավարության ծրագիրը, որը միտված է տնտեսությունը փրկելուն, մինչեւ հիմա փաստացի գոյություն չունի. «Բյուջեի ամենամեծ թերությունն այն է, որ ոչ նախորդ տարի եւ ոչ էլ այս տարի մանրամասն չի ներկայացված տնտեսության վիճակը: Չի հիմնավորվում, թե ինչու ենք աղքատ, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում, ինչո՞ւ են կրթության եւ առողջապահության ծախսերը կրճատվում, ինչո՞ւ գիտության ֆինանսավորումը չի ավելանում, եւ այլն»:

Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ «Բյուջե-2018»-ում բիզնեսի մասին չի խոսվում. «Խոսք չկա նաեւ այն մասին, թե ինչ է պետք ներդրումների ներգրավման համար: Հարկային դաշտը պետք է թեթեւ լինի, այդ խնդիրը չի ներկայացվում, իսկ հարկային դաշտի պատկեր չկա»:

Ըստ փորձագետի՝ 2018թ.-ին արտագաղթի ավելի մեծ ծավալներ են սպասվում՝ պայմանավորված մի շարք խնդիրներով. «Սեղմված գազի եւ դիզվառելիքի ակցիզների բարձրացումը չեն հիմնավորում եւ չեն ասում, թե գազի գնի վրա դա ինչպես է ազդելու: Ծխախոտի ակցիզի բարձրացումը եւս չեն հիմնավորում: Աշխատավարձը եւ կենսաթոշակներն էլ չեն բարձրանում»:

Վահագն Խաչատրյանը նաեւ նշեց, որ իշխանությունը մինչ օրս չի պատասխանել հարցին, թե ինչու 394 միլիարդ դրամի հարկեր օրենքի շրջանակում չեն հավաքագրվում. «Տարիներ շարունակ որոշ հանգամանքների բերումով գյուղատնտեսությանը, կրթությանը, առողջապահությանը եւ որոշ այլ բնագավառներին արտոնություններ են տրվել: Որքա՞ն կարող է այսպես շարունակվել: Դա չի նպաստում արտադրանքի մրցունակության բարձրացմանը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930