Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պայքարում Պարույր Հայրիկյանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 12:24

«Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն եւ նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման կես ժամում հավաքել»,- սա հիմնական պատճառն է, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ստիպել է ընդվզել եւ ԿԸՀ-ի դիմաց բողոքի ցույց անցկացնել, որն ուղեկցվում է նաեւ հացադուլով:

Պարույր Հայրիկյանին միացել է նաեւ Գագիկ Սարուխանյանը:

Ըստ ԱԻՄ նախագահի, ԿԸՀ-ն հակասահմանադրական գործողություններ է իրեն թույլ տվել`քանի որ ձեւաթուղթ չի տրամադրում ԱԻՄ-ին, Սահմանադրությունը փոփոխելու նպատակով ստորագրահավաք անցկացնելու համար:

Հարցին`ինչո՞ւ չի դիմում ԱԺ պատգամավորներին, Պարույր Հայրիկյանը պատասխանեց`պատրաստ է բոլորի հետ համագործակցել: Ասաց` 200 000 ստորագրություն հավաքելուց հետո դեռ պետք է ԱԺ 1/3-ի աջակցությունը ստանան, որպեսզի հանրաքվեի օր որոշվի: Հարցին` ի՞նչ կլինի, եթե այդքան փուլերը հաղթահարեն ու չստանան այդ աջակցությունը, ԱԻՄ նախագահը պատասխանեց. «Եթե 200 000 ստորագրություն տանք ու արհամարհեն, ուրեմն իրենց խնդիրն է»:

Պարույր Հայրիկյանը շատ է կարեւորում Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները, քանզի, կարծում է, որ վերջին փոփոխությունները իրականում հետքայլ էին ժողովրդավարությունից: ԱԻՄ-ը, հիշեցնենք, դեմ էր այդ փոփոխություններին: Նրանք սեփական տարբերակն ունեին:

«Ես կարող եմ ասել՝ այս փոփոխությունը ավելի կարեւոր է, քան 1991-ի սեպտեմբերի 21-ի հարցը: Ես մեկ օր ավելի չեմ ուզում կորցնել: Հենց այդ իրավունքը կտրվի այս Սահմանադրությամբ՝ կնախաձեռնեք փոփոխություններ՝ հիմքում ունենալով մի բան՝ ՀՀ-ն դարձնել քաղաքացիների սեփականությունը, ոչ թե պատահական մարդկանց, օտար գործակալների կամ վզները հաստացրած օլիգարխների»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930