Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե 1950-ականների վերջերին Թուրքիայում կար հայկական 25 դպրոց և 9 հազար աշակերտ, այժմ ունենք 16 դպրոց և 3 հազար աշակերտ

Նոյեմբեր 20,2017 12:19

Թուրքիայում 1920-ական թվականներին գործող, ազգային փոքրամասնություններին պատկանող 138 դպրոցից այսօր միայն 24-ն է մնացել: Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը անդրադարձել է երկրում գործող ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների վիճակին և արձանագրել, որ դրանցից շատերը այսօր փակման վտանգի առաջ են:

Ըստ պարբերականի՝ դպրոցներից շատերը, որոնք գոյատևում են միայն նվիրատվությունների հաշվին, եթե այլ ֆինանսավորում չունենան և «շահ չհետապնդող կազմակերպության» կարգավիճակ չստանան, ապա կփակվեն:

Հոդվածում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս ոլորտում իրենց առջև կանգնած դժվարությունները:

Մասնավորապես հայկական Դադյան դպրոցի նախկին հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Արշըքը, ներկայացնելով Թուրքիայում գործող հայկական դպրոցների վիճակը, ասել է.

«Այսօր Թուրքիայում կա մոտ 60 հազար հայ: Եթե 1950-ական թվականների վերջերին մենք ունեինք 25 դպրոց և 9 հազար աշակերտ, ապա այսօր ունենք 16 դպրոց և 3 հազար աշակերտ: Երկրում կրթության ոլորտում կատարված փոփոխությունները բացասականորեն են ազդել նաև մեր դպրոցների վրա: Ֆիզիկայի , մաթեմատիկայի և մի քանի այլ առարկաների քննությունները կենտրոնացված են դարձրել և հետևաբար՝ մեր աշակերտներին զրկել այս առարկանների քննությունները մայրենի լեզվով հանձնելու հնարավորությունից:»

Արսեն Արշըք ավելացրել է, որ դպրոցների միակ ֆինանսավորումը նվիրատվություններն են, որոնք հազիվհազ փակում են ծախսերը:

Աղբյուր` Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930