Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել

Նոյեմբեր 20,2017 11:03

Այսօր առավոտյան ժամը 10-ին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հացադուլ է սկսել: Նա պահանջում է, որպեսզի ԿԸՀ-ն իրեն ձեւաթուղթ տրամադրի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար 200 հազար քաղաքացիների ստորագրություններ հավաքելու: ԿԸՀ-ն մերժել է այդ առիթով նոյեմբերի 3-ի ԱԻՄ-ի դիմումը: Մերժման մեջ հիմնավորվում է, որ քաղաքացիները նման նախաձեռնությամբ հանդես գալ չեն կարող:

Պարույր Հայրիկյանը ենթադրում է, որ փոփոխված սահմանադրության այս նորմը ուժի մեջ է մտնելու 2018-ի փետրվարից, ուստի համարում է, որ ԿԸՀ-ում լիարժեք չեն տիրապետում օրենսդրությանը եւ իրենց մերժումը հիմնավորված չէ: Բացի այդ, Հայրիկյանը համարում է, որ 2018-ի փետրվարից այս դրույթի գործողության մեջ մտնելու պահից, եթե իրենք նախաձեռնեն ստորագրահավաքը, ապա 200 հազար ստորագրություն հավաքելու համար բավարար ժամանակ չեն ունենա:

Այլ մանրամասներ եւ տեսանյութը՝ շուտով

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930